ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալ «Միսս Գրանդ Թաիլանդ»-ում. մասնակիցը կորցրել է ատամները ուղիղ եթերում

ՎԻԴԵՈ

Իսկական թագուհին համառում է մինչև վերջ, նույնիսկ եթե նրա ատամները դուրս են գալիս ամենաանհարմար պահին։

Բանգկոկում կայացած «Միսս Գրանդ Թաիլանդ 2026» մրցույթի նախնական փուլի ժամանակ 18-ամյա մասնակից Կամոլվան Չանագոն հայտնվել է չափազանց անհարմար իրավիճակում, բայց նա դուրս է եկել դրանից իսկապես թագավորական հանգստությամբ։

Արդեն վիրուսային տարածում գտած տեսանյութում երիտասարդ կինը վստահորեն պատկերված է բեմում… երբ հանկարծ սկսում է խոսքել, նրա արհեստական ​​ատամները նկատելիորեն տեղաշարժվում են բերանում։

Եվ այս ամենը ուղիղ հեռարձակվել է մրցույթի YouTube-յամ ալիքով։ Նրա ելույթը վերաձայնագրելը, իհարկե, անհնար էր։ Բայց Չանագոն պահպանել է հանգստությունը։

Մնալով հանգիստ, նա մի վայրկյան շրջվել է՝ արհեստական ​​ատամները կարգավորելու (կամ աննկատելիորեն հեռացնելու) համար, ապա շարունակել իր ելույթը, կարծես ոչինչ չէր պատահել։ Ավելին, նա վստահորեն քայլել է բեմով՝ աչքի ընկնող կեցվածք ընդունելով փայլուն զգեստով և փետուրներով թիկնոցով։

Հանդիսատեսը նրան որոտալից ծափահարություններով է ճանապարհել, իսկ տեսանյութը վիրուսային տարածում է գտել սոցիալակակ ցանցերում։

«Նման հանգստությունը հարգանքի է արժանի», - գրել են օգտատերերը: «Նա պարզապես մի վայրկյան անգամ չշփոթվեց»: «Ինչպիսի հանգստություն», - կրկնել են մյուսները:

Ոմանք նույնիսկ կարծում են, որ նա արժանի է հաղթանակի նման պրոֆեսիոնալիզմի համար. «Նա կարող էր կուլ տալ դրանք կամ սայթաքել, բայց նա միևնույն է կարողացավ պատվով հաղթահարել իրավիճակը»:

Այնուամենայնիվ, եղան որոշ կատակներ: Մեկնաբանները խորհուրդ են տալիս «օգտագործել ավելի լավ սոսինձ», մինչդեռ ինչ-որ մեկը հեգնանքով անվանեց միջադեպը «Միսս էժան ատամների աշխարհ»:

Որոշ հեռուստադիտողներ դեռ քննարկում են, թե ինչ է իրականում տեղի ունեցել. վինիրներ, ատամնաշարեր, թե՞ այսպես կոչված «փաթաթան»՝ մրցույթի մասնակիցների շրջանում հայտնի աքսեսուար՝ կատարյալ ժպիտի համար:

Մրցույթի հաղթողը կհայտարարվի շաբաթ օրը: Նա կներկայացնի Թաիլանդը Հնդկաստանում կայանալիք «Միսս Գրանդ Ինթերնեշնլ 2026»-ի եզրափակչում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular