«Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
ՍՊՈՐՏՀայկական ոգին, ուժն ու հաղթանակի խորհրդանիշը՝ «Յարխուշտա»-ն, այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միավորում են ուժերը՝ ստեղծելով մի հնչյուն, որը կոգեշնչի հաղթանակներ»։