Խոշոր ավտովթար Գյումրիում. 51-ամյա վարորդը Mercedes-ով խմած վիճակում բախվել է կայանված Mercedes-ին. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Վարդգես Մելքոնյանը իր վարած Mercedes մակնիշի 83 DV 083 համարանիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցի թիվ 42 շենքի դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող նույն փողոցի բնակիչ՝ 45-ամյա Դանիել Վարոսյանին պատկանող Mercedes մակնիշի 34 CT 877 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Շարունակությունն՝ այստեղ.