Ոչ թագավորներին. ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Ոչ թագավորներին» կարգախոսով ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ փողոց են դուրս եկել ընդդեմ Թրամփի քաղաքականության և Իրանի պատերազմի։
Երկրի տարբեր քաղաքներում անցկացվել է շուրջ 3,300 ակցիա, ընդհանուր առմամբ դրանց մասնակցել է մոտ 8 մլն մարդ, հայտարարել են կազմակերպիչները:
«Ոչ թագավորներին» կարգախոսով խոշոր ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում, Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Դալլասում, Ֆիլադելֆիայում և այլ քաղաքներում:
Ցուցարարները բողոքում են «անօրինական, աղետալի պատերազմի դեմ, որը վտանգի տակ է դնում ամերիկացիներին»: Դալլասում և Լոս Անջելեսում բախումներ են գրանցվել ցուցարարների և խմբերի միջև, Reuters-ը հայտնում է ձերբակալվածների մասին: