ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 50 համարները ուրախ ավտոբուսով շարունակում են պտույտները Երևանի փողոցներում, Նիկոլ Փաշինյանն էլ այսօր անցել է արդեն անձամբ մեքենա վարելուն, «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում շարունակում են ներկուսակցական ընտրությունները, որոնց արդյունքներով ձևավորվելու է ցուցակի առաջին 50 համարների հերթականությունը։ Ընտրությունները սկսվել են երեկ։

Այսօր երեկոյան արդեն ավարտվելու են, իսկ ուշ կեսգիշերին կամ էլ վաղը առավոտյան հայտնի կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին 50 համարների հերթականությունը, ինչպես նաև՝ վարչապետի թեկնածուն։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն այս անգամ հանձնարարել է ընտրություններն անցկացնել այնպես, որպեսզի կասկածներ չլինեն։ Հիշեցնենք, առաջին փուլի ընտրություններով Փաշինյանին մոտ 4 տասնյակ քպականներ քվե չէին տվել, ինչը բավականին լուրջ խոսակցություններ էր առաջացրել հենց կուսակցության ներսում։ Գրեթե 1000 պատվիրակների ընտրությունը այժմ պետք է այնպես կազմակերպել, որ Փաշինյանի մասով որևէ կասկած գոյություն չունենա, ու թեև ընտրողներն իրենք պետք է գրեն իրենց նախընտրելի վարչապետի անունը, ըստ էության, գրեթե բոլորից պահանջում են նշել Նիկոլ Փաշինյանի անունը, որպեսզի վերջինս համարյա 100 %-անոց արդյունք ցույց տա։

Մինչդեռ փաստն իրականում այն է, որ Փաշինյանին չի հաջողվում վերահսկել նույնիսկ սեփական կուսակցությունը, որտեղ ևս կան որոշակի թվով անձինք, ովքեր հասկանում են Փաշինյանի պաշտոնավարման վտանգավորությունը։ Իսկ խորհրդարանական ընտրություններից առաջ ներկուսակցական հակասությունները հանրային դաշտ դուրս բերելը հղի է «ծանր հետևանքներով հենց իշխանության համար»։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular