ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անվանապես քննադատում են, տակից գործակցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող իշխանությունները մի կողմից շարունակում են քննադատել և մեղադրանքներ առաջադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մյուս կողմից էլ հենց իրենք էլ արդեն մի քանի տարի շարունակ ակտիվորեն գործակցում են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունների հետ՝ վերջիններիս բավականին լուրջ գումարներ վճարելով տարբեր ծառայությունների համար։ Նախօրեին հայտնի է դարձել, որ Ազգային անվտանգության ծառայությունը Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա Երևան» ավտոասրահից 16 միլիոն դրամով «Տոյոտա Քեմրի» մեքենա է ձեռք բերել։

Պայմանագիրը կնքվել է շաբաթվա սկզբին՝ մարտի 24-ին, ընդ որում, գնման ընթացակարգն իրականացվել է էլեկտրոնային աճուրդով, դրան մասնակցել է միայն «Տոյոտա Երևանը» և հաղթել։ Սեպտեմբերին էլ նույն «Տոյոտա Երևանից» ամենագնաց էին գնել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի համար։ Այս գործարքներն ամենևին էլ ամենամեծերը չեն։ Կառավարությունը «Տոյոտա Երևանից» գնել էր նաև ոստիկանության պարեկային ծառայության համար 175 մեքենա՝ 3.1 միլիարդ դրամ արժեքով։

Շիրակի և Լոռու մարզերի համար էլ գնել էին 2.4 միլիարդ դրամի մեքենաներ։ Թեպետ կառավարությունը կարող է գնել այլ մակնիշի շատ ավելի էժան մեքենաներ, բայց նախընտրում է փողը փոխանցել հենց «Տոյոտա Երևանին»։ Այդ ընկերության 30 % բաժնետերը Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Սեդրակ Քոչարյանը, իսկ ընկերության մեծ մասը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանին: Ինչը հերթական անգամ վկայում է, որ գործող իշխանության համար կարևորը սեփական շահն է, այլ ոչ թե իրականում հանրությանը հրամցվող տեղեկությունները կամ քարոզչական նարատիվները, և այս հանգամանքը պետք է որ ազդի ընտրողների տրամադրությունների վրա։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular