Խոշոր ավտովթար Ստեփանավանում. «ճակատ-ճակատի» բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթ փողոցում՝ Լոռե բերդի հարևանությամբ, բախվել են Ստեփանավան քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ՝ 27-ամյա Սուրեն Աբրահամյանի վարած Mercedes մակնիշի 35 FQ 720 համարանիշի և Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի բնակիչ՝ 41-ամյա Միխայիլ Նովիկովի վարած Opel ակնիշի 34 ԼT 424 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Անդրեյ Կավալյովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։
Շարունակությունն՝ այստեղ.