ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս, ինչպես հայտնի է, Փաշինյանի ՔՊ-ն իր խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին «նշանակեց» Սահմանադրական դատարանի դատավոր: Դե, նորություն չէ, որ Փաշինյանն ու ՔՊ-ն «իրենց մարդկանց», յուրայիններին «տեղավորում» են տարբեր պետական կառույցներում, որտեղ պատահի:

Բուն խնդիրն այլ է: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ տակավին մեկ օր առաջ մոլի քպական այս կամ այն գործիչը, մանդատը թողնելով կամ կուսակցության անդամությունը դադարեցնելով, մի գիշերում միանգամից դառնում է… «անկախ», «ապակուսակցական» անձ ու նշանակվում է (լավ, թող լինի՝ «ընտրվում» է) անկախ մարմնի անդամ կամ ղեկավար: Հրաշք է, չէ՞:

Ու սա միակ դեպքը չէ: Մինչ այս էլ մի մոլի քպական «հանկարծակի», մեկ օրում դառնում էր լրիվ անկախ, անկուսակցական, ապաքաղաքական ու նշանակվում Մարդու իրավունքների պաշտպան, մեկ ուրիշը՝ ԿԸՀ նախագահ, երրորդը՝ դատավոր (ու քաղաքական «գործերով» դատական նիստեր էր նախագահում), չորրորդն էլ՝ ԲԴԽ նախագահ: Շարքը երկար է, նման քպականներ հաճախ են հայտնվել այլ պետական՝ անկախություն և ապակուսակցականություն ենթադրող կառույցներում, հանձնաժողովներում: Ընդ որում, դեռ չենք խոսում պետական բուհերի մասին, որոնք հետևողական քպականացվել են:

Չէ, քպականները, փաստորեն, իսկապես տաղանդավոր են, որ մեկ-երկու օրում կուսակցականազերծ են լինում ու միանգամից... «անկախանում»:

Իսկ իրականում ամեն ինչ պարզից էլ պարզ է. տոտալ քպականացվել ու քպականացվում, կարելի է ասել՝ քպֆիկացվում է պետական ամբողջ համակարգը, նույնիսկ այն մարմինները, որոնք գոնե Սահմանադրությամբ պետք է որ անկախ լինեին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular