ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը ավտոբուսում, տանը տեսանկարահանում և ի ցույց է դնում «ուտելու տեսարաններ»: Ընդ որում, հասկանալի է, հատկապես ավտոբուսի կադրերը խիստ ցուցադրական են, այցերի ժամանակ ռեստորանային ճոխ կերուխումներն ի ցույց չեն դրվում: Ինչի՞ մասին է խոսում սա: Քաղաքագետներն ու հոգեբանները մեզ հետ զրույցում նշում են, որ առկա է մի քանի հանգամանք:

Նախ՝ այս քարոզչական հնարքը նորություն չէ, ավելին՝ բավականին հնամաշ է և վաղուց համարվում է պարզունակ «հնարք»: Այն տարիներ առաջ օգտագործել են մի շարք քաղաքական գործիչներ: Հիմա Փաշինյանը որոշել է կիրառել այդ «հնարքը»՝ հույսով, որ դա որոշակի շրջանակների սրտերը կհուզի:

Ի՞նչ են ուզում ասել նման հնարքով քաղաքական գործիչները: Նախ՝ որ իբր իրենք ժողովրդի նման են, հասարակ են, ուտում են հասարակ բաներ՝ կարտոֆիլ, եղինջապուր, եգիպտացորեն, «պեռաշկի», «ցամաք հաց» և այլն: Երկրորդ՝ հոգեբանները նշում են, որ երբ որևէ գործիչ կամերայի առջև ուտում է, նա նվազ ագրեսիվ է երևում, իսկ դա Փաշինյանին շատ պետք է: Երրորդ՝ թիմի հետ ուտելը խորհրդանշում է «իրար հետ», միասնական թիմ լինելու գաղափարը: Վերջապես՝ երևի թե ամենկարևորը Փաշինյանի համար. նման «ռիլերը», ինչպես ցանկացած «շոու», ավելի շատ դիտում հավաքելու պոտենցիալ ունեն, քան, ասենք, «չոր խոսքը»: Իսկ դիտում հավաքելը Փաշինյանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի: Պատահական չէ, որ նա ժամանակ առ ժամանակ պարծենում է իր ունեցած դիտումների թվերով:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը մեզ հետ զրույցում նշում է, որ, բացի փիառային էլեմենտներից, կան նաև այլ գործոններ. «Սա էլ է մտածված: Ամեն ինչ անում են, որ մենք ստորանանք։ Ի վերջո, ամբողջ աշխարհn է տեսնում այս ամենը: Իրենց ամբողջ խնդիրը բարոյականության ոլորտում է, իրենք բարոյական ապրումներ չունեն։ Դա իրենց համար խորթ է։ Կարող են ոչ միայն իրենց ուտելը ցույց տալ, այլև ուրիշ տեսարաններ էլ ի ցույց դնել։ Բարոյականության ամենակարևոր բաղադրիչներից մեկը ամոթի զգացումն է։ Ամոթի զգացում, ուրիշի վիճակի մեջ մտնելու կարողություն. այս բաղադրիչներից գոյանում է բարոյականությունը, բարոյական վարքը։ Հիմա այս մարդը բարոյական վարք չունի, բացակայում են էթիկայի նորմերը, կուլտուրան, բարոյականությունը, և նա բացարձակապես վատ չի զգում, ասենք, ինչ-որ բան ծամելուց, կուլ տալուց և դա ցուցադրական անելուց։ Նա անձամբ այդպիսի բարիեր չունի, և դա օգտագործվում է մեր ազգին նվաստացնելու համար»։

Հ.Գ.- Հա, ի դեպ, սոցցանցերի շատ օգտատերեր հարց են տալիս Նիկոլ Փաշինյանին, թե նա ե՞րբ է կամերայի առջև ժենգյալով հաց ուտելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular