ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնաճի տեմպը սկսել է արագանալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-փետրվար ամիսներին։

Այսպես.

  • 2026թ. բարձր տնտեսական աճի տեմպը պահպանվում է՝ հիմնականում պայմանավորված հանքարդյունաբերության աճով։ Ընթացիկ տարին սկսվել է համեմատաբար բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշով, որի տեմպը փոքր-ինչ դանդաղել է փետրվարին: Փետրվար ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 7.2%՝ 0.4 տոկոսային կետով դանդաղելով հունվարի նկատմամբ: Հունվար-փետրվար ամիսների ՏԱՑ-ը կազմել է 7.4%, որին ամենամեծ դրական նպաստում է ունեցել արդյունաբերության ոլորտը, որն էլ իր հերթին պայմանավորված է եղել հիմնականում հանքարդյունաբերության աճով: ՏԱՑ-ին դրական նպաստում են ունեցել նաև ծառայությունների, առևտրի և շինարարության ոլորտները:
     
  • Արտահանման և ներմուծման ցուցանիշները վերականգնվել են։ Հունվարին արձանագրված անկումից հետո, փետրվարին թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալները կտրուկ վերականգնվել են՝ աճելով համապատասխանաբար 37.6% և 26.9%-ով։ Թեև փետրվարի արտաքին առևտրի կառուցվածքային տվյալները դեռևս չեն հրապարակվել, հունվարի ցուցանիշների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ արտահանման աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ակտիվացմամբ։
     
  • Պետական բյուջեի եկամուտները և ծախսերը աճում են, սակայն կապիտալ ծախսերը՝ նվազում։ 2026թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը աճել են։ Միաժամանակ, կապիտալ ծախսերը զգալիորեն նվազել են՝ 58.8%-ով։ Կապիտալ ծախսերի նման կտրուկ անկումը մտահոգիչ է՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը երկարաժամկետ տնտեսական աճի և ենթակառուցվածքային զարգացման համար։
     
  • Գնաճի տեմպը սկսել է արագանալ։ Գնաճի տեմպը 2026թ. փետրվարին կազմել է 4.3%՝ հունվարի համեմատ արագանալով 0.5 տոկոսային կետով: Այդ պայմաններում, սակայն, կենտրոնական բանկը մարտ ամսվա ընթացքում չի վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով այն 6.5%-ի մակարդակում:
     
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular