ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրային դիետան կօգնի շատ արագ ազատվել ցելյուլիտից

ՖՈՏՈ

Մասնագետները անընդհատ փորձում են գտնել ցելյուլիտից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը: Երկարատև գիտափորձերից հետո, նրանք եկել են այն եզրահանգման, որ ջուրը ցելյուլիտից ազատվելու հարցում ամենակարևոր միջոցն է:

Ամերիկացի մասնագետները մշակել են հատուկ սննդակարգ, որը օգնում է ոչ միայն ավելորդ քաշից ազատվելու, այլև մաշկային խնդիրները վերացնելու հարցում:

Ջրային դիետան իր մեջ ներառում է նաև բանջարեղենի, ձկան, ցածր յուղայնությամբ մսի, ձվի և յոգուրտի օգտագործում: Այս դիետան բացառում է հացի, խմորի և քաղցրի օգտագործումը: Անհրաժեշտ է խմել առնվազն 2 լիտր ջուր և պետք է դա սկսել առավոտյան:

Մասնագետները նշել են, որ թույլատրելի սնունդը պետք է օգտագործել մինչև ժամը 20.00-ն և ամեն անգամ սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ պետք է մի բաժակ ջուր խմել: Դիետայի առաջին մի քանի օրվա ընթացքում հնարավոր է փքվածության զացողություն, հաջորդ շաբաթներին, երբ օրգանիզմը հարմարվի օգտագործվող ջրի ծավալին, փքվածության զգացողությունը կվերանա և մարդն իրեն առույգ կզգա: Այս դիետան երաշխավորում է 1 շաբաթում առնվազն 4  կիլոգրամի կորուստ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular