Զգուշացում՝ Սյունիքի բնակիչներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը գրում է․ «Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։
Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։
Խնդրում ենք՝
հեռու մնալ գետամերձ տարածքներից,
չմոտենալ վարարած գետերին,
ճանապարհներին լինել առավել ուշադիր»։