ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար կալանավորվածը փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 25-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քնչական բաժնի քննիչների կողմից իրականացված հսկայածավալ, պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ բացահայտվել է Երևանում 20-ամյա աղջկա սպանությունը, մինչդեռ առաջին իսկ օրվանից մահացածի հարազատները ու դեպքի վայրում ապրող բնակիչները տեղեկություններ էին տարածել, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է ու եթե Արաբկիրի քննիչները գործի նկատմամբ չցուցաբերեին պրոֆեսիոնալիզմ, ամեն մի վարկածի ուղղությամբ չաշխատեին գուցե այդպես էլ այս առեղծվածային սպանությունը մնար իբրև ինքնասպանություն։

Սա այն բացահայտված գործերից է, որի մասին անգամ կարելի է փաստավավերագրական ֆիլմ նկարել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս սպանությունը կատարելու կասկածանքով դատարանի որոշմամբ կալանավորվել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանը, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ 2022 թվականի հունվարի 21-ին տեղեկություն էր հրապարակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 38/3 շենքի բակում հայտնաբերված 20-ամյա աղջկա մասին։

Այդ օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նշված շենքի բակում քաղաքացի կա ընկած, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել էր հիվանդանոց։

SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների, ինչն առաջին իսկ պահից ստացվել էր նաև ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում, 20-ամյա Ինգա Ա.-ն իրեն 3-րդ հարկի պատուհանից ցած էր նետել և նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի քննչական բաժնում նախապատրաստված քրեական վարույթի շրջանակում քննիչներն իրականացրել են հսկայածավալ գրագետ աշխատանք, և դրա արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե ինքնասպանություն է (քանի որ օրեր անց՝ փետրվարի 10-ին, հիվանդանոց տեղափոխված Ինգա Ա.-մ մահացել է), այլ սպանություն, որը կազմակերպված է եղել ամուսինների կողմից։

Ու եթե Արաբկիրի քննիչները չցուցաբերեցին պրոֆեսիոնալիզմ, գործն այդպես էլ կմնաը չբացահայտված ու հանրությունը կիմանար, թե 20-ամյա աղջիկը, ով սովորելու նպատակով Վանաձորից ժամանել էր Երևան, ինքնասպան է եղել, մինչդեռ մինչև նրան պատուհանից նետելը Ա. Թ.-ն բութ առարկայով հարվածել էր նրան, որից հետո ամուսինները դեպքը կոծկելու նպատակով իրենց տան խոհանոցի պատուհանից նրան դուրս են նետել։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնուկ երեկ՝ մարտի 24-ին, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանություն) հատկանիշներով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչը դիմել է Երևան քաղաքի քրեական իրավասության դատարան և դատարանը բավարարել է նրա միջնորդությունը ու Ա. Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ նրա կնոջ՝ Ե. Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2022թ․ հունվարի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի էր ընկած:

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էր նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամաել էին նաև ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Ռաֆիկ Պռազյանն ու կրտսեր պարեկ Ազատ Խանգալդյանը սահմանազատել էին տարածքը և սպասում էին, մինչև կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը:

Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը  նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող,  20-ամյա Ինգա Ա.-ն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած էր նետել:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում:
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular