ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրական փոփոխությունները, որպես քաղաքական-իրավական գործընթաց, երբեք չեն առաջանում վակուումում: Գրեթե միշտ դրանք պայմանավորված են լինում պետականության զարգացման որոշակի փուլերով, ներքին կամ արտաքին ճնշումներով, ինստիտուցիոնալ ճգնաժամերով կամ իշխանության վերաձևավորման անհրաժեշտությամբ։ Պետությունները դիմում են սահմանադրական վերանայումների այն ժամանակ, երբ գործող սահմանադրական կարգը այլևս չի ապահովում քաղաքական համակարգի կայունությունը, չի արտացոլում հասարակական հարաբերությունների իրական կառուցվածքը կամ չի համապատասխանում իշխանության իրական բաշխմանը։

Այս համատեքստում սահմանադրական փոփոխությունները կարող են լինել ինչպես էվոլ յուցիոն՝ ուղղված իրավական համակարգի կատարելագործմանը, այնպես էլ՝ ռևիզիոն, երբ դրանք ծառայում են իշխանության կենտրոնացմանը կամ արտաքին պահանջների ներքինացմանը։ Հենց այս երկակի բնույթն է, որ սահմանադրական փոփոխությունների վերլուծությունը դարձնում է ոչ միայն իրավական, այլև խորապես քաղաքական հարց։

Պատմական և համեմատական փորձը ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունները հիմնականում իրականացվում են մի քանի առանցքային պայմաններում։ Դրանցից առաջնայինն այն է, երբ պետությունը գտնվում է ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ, և անհրաժեշտ է վերանայել իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը։ Երկրորդ հանգամանքը պայմանավորված է այնպիսի պայմաններով, երբ տեղի է ունենում քաղաքական ռեժիմի փոփոխություն, օրինակ՝ անցում ավտորիտարից ժողովրդավարական համակարգի կամ հակառակը։

Կարևոր են նաև արտաքին գործոնները՝ պատերազմները, միջազգային ճնշումները կամ ինտեգրացիոն գործընթացները, որոնք ստիպում են վերաձևակերպել պետական ինքնությունը և իրավական հիմքերը։ Այս վերջին գործոնը հատկապես զգայուն է փոքր և անվտանգության տեսակետից խոցելի պետությունների համար, որտեղ Սահմանադրությունը հաճախ դառնում է ոչ միայն ներքին իրավակարգավորման փաստաթուղթ, այլև արտաքին քաղաքականության գործիք։

Սակայն սահմանադրական փոփոխությունների իրական հետևանքները կախված են ոչ այնքան դրանց ձևակերպումից, որքան դրանց առաջացման շարժառիթներից և ընդունման գործընթացից։ Երբ փոփոխությունները բխում են հասարակության լայն կոնսենսուսից և նպատակ ունեն ամրապնդել իրավունքի գերակայությունը, դրանք կարող են հանգեցնել պետականության ամրապնդմանը, քաղաքական կայունության բարձրացմանը և ինստիտուցիոնալ վստահության վերականգնմանը։ Մինչդեռ այն դեպքերում, երբ սահմանադրական փոփոխությունները պարտադրվում են վերևից կամ պայմանավորված են արտաքին պահանջներով, դրանք հաճախ առաջացնում են լեգիտիմության ճգնաժամ, խորացնում են հասարակական բևեռացումը և կարող են երկարաժամկետ հեռանկարում թուլացնել պետության իմունիտետը։

Այս տեսանկյունից Հայաստանի ներկայիս իրավիճակը առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Իշխանությունների կողմից նոր Սահմանադրության նախաձեռնության մասին հայտարարություններն արդեն իսկ քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից են դարձել, և ակնկալվում է, որ մոտ ապագայում դրա նախագիծը կներկայացվի հանրությանը։

Սակայն այստեղ հիմնական հարցը ոչ թե Սահմանադրության անհրաժեշտությունն է, այլ այն, թե ինչ բովանդակություն է այն կրելու և ինչ քաղաքական տրամաբանության մեջ է այն ձևավորվում։ Քննադատական վերլուծությունների մի զգալի հատվածում արդեն արմատավորվում է տեսակետը, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները չեն արտացոլելու հայ ժողովրդի հավաքական կամքը և պատմական-քաղաքական ձգտումները, այլ առավելապես ուղղված են արտաքին՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից ձևակերպված ակնկալիքների բավարարմանը։

Այս պնդման կենտրոնում է հատկապես Անկախության հռչակագրին արված հղման հարցը, որը ներկայիս սահմանադրական համակարգում ունի ոչ միայն իրավական, այլև խորապես սիմվոլիկ, քաղաքական և պատմական նշանակություն։ Այդ հղումը փաստացի պետականության հիմնադիր ակտի շարունակականության արտահայտումն է, որը կապում է Հայաստանի Հանրապետության իրավական ինքնությունը իր անկախության պատմական հիմքերի հետ։ Եթե Սահմանադրության նոր տեքստում այդ հղումը վերացվի կամ վերաիմաստավորվի, ապա դա կարող է ընկալվել ոչ միայն որպես իրավական փոփոխություն, այլև որպես քաղաքական և ինքնության մակարդակում տեղի ունեցող վերասահմանում, որը փաստացի ենթադրում է որոշակի հրաժարում նախապես ձևակերպված ազգային նպատակներից։

Միևնույն ժամանակ, կարևոր է ընդգծել, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը դեռևս չի նշանակում դրանց անխուսափելի իրականացում։ Ժողովրդավարական համակարգերում Սահմանադրությունը մնում է այն եզակի փաստաթուղթը, որի վերջնական լեգիտիմությունը բխում է ոչ թե միայն քաղաքական էլիտաների որոշումներից, այլ առաջին հերթին հանրային կամարտահայտությունից։ Հանրաքվեն այս իմաստով ոչ միայն իրավական մեխանիզմ է, այլև քաղաքական զտիչ, որը թույլ է տալիս հասարակությանը գնահատել առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը սեփական շահերին և արժեքներին։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ուժեղ իշխանությունները կարող են բախվել հանրաքվեում մերժման, եթե առաջարկվող փոփոխությունները չեն ընկալվում որպես լեգիտիմ կամ անհրաժեշտ։

Համեմատական օրինակները այստեղ բավական խոսուն են։ Տարբեր երկրներում սահմանադրական նախագծերը մերժվել են հենց այն պատճառով, որ հասարակությունը դրանք ընկալել է որպես պարտադրված կամ ազգային շահերին հակասող։ Սա ցույց է տալիս, որ սահմանադրական գործընթացը, որքան էլ տեխնիկապես կազմակերպված լինի, կախված է հանրային վստահությունից։ Հայաստանի պարագայում ևս նույն տրամաբանությունն է գործում։ Եթե հանրությունը համոզված լինի, որ առաջարկվող Սահմանադրությունը չի արտացոլում իր հավաքական շահերը կամ ենթադրում է ներքին դաշտում արտաքին ճնշումների բյուրեղացում, ապա հանրաքվեի արդյունքը կարող է դառնալ այդ գործընթացի ճակատագրական հանգրվանը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular