ԱՄԷ-ն երկարաձգել է իր օդային տարածքի մասնակի փակումը | Ավստրալիան ապաստան է առաջարկել իրանցի ֆուտբոլիստներին ԱՄՆ-ի պնդմամբ
ՍՊՈՐՏ- Արաբական Միացյալ Էմիրությունները մեկ շաբաթով երկարաձգել է իր օդային տարածքի մասնակի փակումը։ Պատճառը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն է։
- Ավստրալիան ապաստան է առաջարկել իրանցի կին ֆուտբոլիստներին ԱՄՆ-ի պնդմամբ, ասել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆարիդե Շոջաեյը։ «Ավստրալիայից մեկնելիս և օդանավակայանում յուրաքանչյուր խաղացողի տարել են առանձին սենյակ և խնդրել են մնալ մի քանի թարգմանիչների հետ։ Նրանք նույնիսկ ասել են, որ դա ԱՄՆ կառավարության պահանջն է։ ԱՄՆ-ն և Ավստրալիան միավորել են իրենց ուժերը՝ մեր բոլոր խաղացողներին պահելու համար, բայց, բարեբախտաբար, խաղացողները հրաժարվել են», - ասել է նա Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։