ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում․ Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի սնանկությունը՝ ուղիղ եթերում։  Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպը, որտեղ Նիկոլ Փաշինյանը բարձր տոնով և ակնհայտ ագրեսիվ վարքագծով դիմել է արցախցի կնոջը՝ 1993 թվականին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստերը՝ Արմինե Մոսիյանին, բացահայտում է իշխանության արժեքային սնանկությունը։ Խնդիրը միայն էթիկայի խախտումը չէ, խնդիրը քաղաքական պատասխանատվությունից հետևողական խուսափումն է՝ զուգակցված հասարակության ներսում բաժանարար գծերի գիտակցված խորացմամբ։

Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում։

Արցախցիները չեն «փախել»։ Նրանք դարձել են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զոհերը՝ միաժամանակ կրելով նաև Փաշինյանի ուրացման քաղաքականության հետևանքները։ Պետությունը, որը չի ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, չունի բարոյական իրավունք նրանց մեղադրելու կամ պիտակավորելու։ Առավել վտանգավոր է խնդրի ներքին՝ հասարակական շերտը։ Այսպիսի հռետորաբանությունը ոչ միայն արդարացնում է քաղաքական ձախողումները, այլև ձևավորում է վտանգավոր նարատիվ՝ ուղղված արցախահայության դեմ։

«Փախածների» պիտակը վերածվում է սոցիալական ստիգմայի, որը քայքայում է հանրային համերաշխությունը և խորացնում արդեն իսկ առկա անվստահությունը։ Պետության ղեկավարը, որը հանրային վայրում, մանկահասակ երեխայի ներկայությամբ, մատ է թափ տալիս և բղավում նրա մոր, պատերազմի զոհի ընտանիքի անդամի վրա, ոչ միայն խախտում է քաղաքական վարքագծի տարրական նորմերը, այլ ցուցադրում է իշխանության մի մոդել, որտեղ ագրեսիան փոխարինում է պատասխանատվությանը, իսկ մեղադրանքը՝ հաշվետվողականությանը։ Այս միջադեպը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի ճգնաժամը միայն արտաքին չէ։

Այն խորապես ներքին է՝ պայմանավորված իշխանության քաղաքական և արժեքային ճգնաժամով։ Նման իշխանությունը դարձել է ազգային անվտանգության սպառնալիք»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular