ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս գարնան հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի հեռանկարը։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Եթե քննիչը կարող է արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսի  ելքը Հայաստանից և  այցելությունը Վրաստան, ու հայ հասարակությունը դրանից չի փոթորկվում, ուրեմն շատ կարևոր բան մեզանում այնպես չէ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ որոշողը քննիչը չէ, բայց դա չէ էականը։ Եթե ընտրարշավ անող ընդդիմադիր քաղաքական ուժերը Վեհափառի հանդեպ իրակացվող այլանդակության մեջ  չեն տեսնում միասնական ընդվզման,  ժողովրդին միասնական ուղերձ հղելու սուր խնդիր, միասնական ռեակցիայի պահանջ,  ապա ի՞նչ արժեք ունի այդ ընտրարշավը։ Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը։ Եթե մթնոլորտը երկրում ընտրություններից 2.5 ամիս առաջ սա է, ապա ի՞նչ ընկալում և ազդեցություն պետք է ունենան մեր լավագույն, գրագետ կազմված ծրագրերը։ Իշխանությունն ամեն օր նոր այլանդակ իրականություն է ստեղծում, իսկ քաղաքական հակադիր համակարգերը միշտ մեկ օր հետ են։

Նման տրամաբանությամբ մենք տեղի ունեցողը գիտակցելու ենք հայտնի ամսաթվից հետո։ Նման պայմաններում հասարակությունը միայն աշնանն է հասկանալու այն, ինչի մասին այսօր իրեն զգուշացնում են։ 2020-ի գարուն-ամառ փուլում հանրային կյանքում առավելագույնը 15-20 հոգի էին, որ զգուշացնում էին այլևս անխուսափելի պատերազմի մասին։ Թե ինչ եղավ այդ աշնանը՝ բոլորն արդեն գիտեն, բայց դաս չքաղեցին։ Ոչ մի հետևություն։ Հիմա կանգնած է սուր խնդիր` փոխել այսօրվա ինդիֆերենտ մթնոլորտը։ Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը։

Ծրագրեր մշակելը և ներկայացնելը շատ կարևոր է, բայց վճռորոշը այն հանրային մթնոլորտն է, որի ժամանակ ներկայացվում են այդ ծրագրերը։ Իսկ հայաստանյան  այսօրվա մթնոլորտը  Հայաստանի համար անհասկանալի, անորոշ հեռանկար է պատկերում։ Փոխենք մթնոլորտը, նոր շերտերի ներգրավենք այս գործում, դուրս գանք թիմային կամ անձնական էգոցենտրիզմից, ու մթնոլորտը կփոխվի՝ իր հետ բերելով հաջողություն»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular