Ավարտվել են «50 երանգ ավելի մուգ» ֆիլմի նկարահանումները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿանադայի Վանկուվեր քաղաքում ավարտվել են «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի սիքվելի նկարահանումները։ Այդ մասին գրել է գրող Է.Լ. Ջեյմսը իր Instagram-յան էջում։
Նա շնորհակալություն է հայտնել նկարահանման խմբին, անվանելով նրանց բոլորին հրաշալի մարդիկ:
«50 երանգ ավելի մուգ» ֆիլմը էկրաններին կհայտնվի 2017 թվականին, իսկ «Ազատության 50 երանգները» ֆիլմը՝ 2018-ին։ Գլխավոր դերերը խաղում են Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը։
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը հիմնված է համանուն գրքի վրա, որը հրատարակվել է 2011 թվականին։ Գրքում պատմվում է գործարար Քրիստիան Գրեյի և բուհի շրջանավարտ Անաստասիա Սթիլի սեքսուալ հարաբերությունների մասին։