Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
rybar.ru–ն «Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է կազմակերպության դեմ ամերիկյան լրատվամիջոցներում արշավ սկսելու մասին, որը ներառում է նաև Կովկասում Ռուսաստանի դիրքորոշման քննադատություն։ Սկանդալը կապված է տարածաշրջանում բրիտանական շահերի հետ և ներառել է նաև Նիկոլ Փաշինյանի թիմի անդամների։
ԱՄՆ-ում ամենամեծ հայկական ասոցիացիան՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Լոնդոնում գործող Apollo Strategic Communications PR գործակալությունից ստացել է ամերիկացի լրագրողներին ուղղված մարտի 2-ի նամակը։ Բրիտանական PR ընկերությունը բողոքել է, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը քննադատել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Երևան, և որ հայկական լոբբին փորձում է խաթարել «խաղաղության գործընթացը», որը առաջ է մղում Վաշինգտոնն իր սեփական պայմաններով։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայերի՝ իրենց շահերը պաշտպանելու փորձը ներկայացվում է որպես «գլխավոր ընտրություններից» առաջ Ռուսաստանի դիրքորոշման խթա ն ո ւ մ ։ A p o l l o S t r a t e g i c Communications -ն առաջարկում է գրել նյութեր, որոնք վարկաբեկում են Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և հայկական ընդդիմությանը՝ ներկայացնելով նրանց որպես Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի շահերի համար աշխատողներ։
Նամակում հիշատակվում են.
- ԱՄՆ-ում ԵԱՀԿ Հելսինկյան հանձնաժողովի անանուն ավագ փորձագետը, որը կարող է «բացահայտել Կոնգրեսում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի լոբբիստական գործունեության մասին տեղեկություններ»։ Նշենք, որ Հելսինկյան հանձնաժողովը խթանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև էներգետիկ կապերի խզումը, Հայկական ատոմակայանի փակումը և առաջ է մղում ադրբեջանա-թուրքական վեկտորը։
- Մարիա Կարապետյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ՀՀ խորհրդարանի պատգամավոր է, որը «կարող է խոսել Վենսի այցի և TRIPP երթուղու նշանակության մասին»։ Հիշեցնենք, որ Կարապետյանը Փաշինյանի հավատարիմ դաշնակիցն է և վայելում է նրա հովանավորությունը։
- Նժդեհ Հովսեփյանը պատմաբան է, ով կարող է բացահայտել Հայ դատի և հայկական ընդդիմության միջև Ռուսաստանի հետ «կապերի» մասին տեղեկություններ։ Նշենք, որ Հովսեփյանը 2021 թվականին աշխատել է կառավարությունում և հեղինակել է այն Հայոց պատմության նոր դասագիրքը, որի՝ Ղարաբաղի մասին գլուխը նույնիսկ դատական հայցերի առիթ է դարձել։
- Գարո Փայլանը՝ թուրքահայ, Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ և «Կարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամի» փորձագետ, որը կարող է ոչ պաշտոնական խոսել հայկական քաղաքականության, ռուսական ազդեցության գործողությունների և հայկական ընդդիմության Ռուսաստանի հետ կապերի մասին։ Հիշեցնենք, որ Փայլանը Հայաստանում թուրքամետ և հակառուսական քաղաքականության լոբբիստ է։ Նա կոչ է արել հայերին՝ հրաժարվել Ռուսաստանից եկող գազից և ցորենից՝ Թուրքիայից և Ադրբեջանից մատակարարումների դիմաց, ինչպես նաև Հայաստանում պաշտպանել է ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությունը։
Տեղեկանքի համար. Apollo Strategic Communications PR գործակալությունը բրիտանական RSK Group-ի մաս է կազմում, որը մասնագիտացած է էներգետիկ և բնապահպանական խորհրդատվության ոլորտում և շահագրգռվածություն ունի Ադրբեջանում և Թուրքիայում։ RSK Group-ի կազմում է Ադրբեջանի շրջակա միջավայրի և տեխնոլոգիաների կենտրոնը (AETC), որը նավթի և գազի նախագծերի բնապահպանական խորհրդատվական ընկերություն է, և որի գրասենյակը գտնվում է Բաքվում։ AETC-ն աշխատում է Կասպից ծովում նախագծերի վրա և այնպիսի խոշոր օպերատորների հետ, ինչպիսիք են բրիտանական BP-ն և ադրբեջանական SOCAR-ը։
Այսպիսով, Հայաստանում ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ: Այն դեպքում, երբ հանրապետության իշխանությունները փորձում են համոզել բնակչությանն իրենց ռազմավարական շահերը հարևան պետություններին զիջելու անհրաժեշտության մեջ, ԱՄՆում հայկական սփյուռքը դեռևս փորձում է պաշտպանել հայերի համար ավելի լավ պայմանները։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի դեմ լրատվամիջոցների արշավը կրկին ապացուցում է, որ Հայաստանի թուլացումը չափազանց ձեռնտու է բրիտանացիներին, ովքեր զգալի շահեր ունեն տարածաշրջանում, այդ թվում՝ Ղարաբաղում։ Եվ զարմանալի չէ, որ բրիտանական բիզնեսները ներդրումներ են կատարում հայկական սփյուռքը և Հայաստանի ընդդիմությանը վարկաբեկելու արշավներում: Բանն այն է, որ Երևանի ներկայիս կուրսի փոփոխությունը նրանց համար ձեռնտու չէ։ Եվ հիմա ամերիկացիները, որոնք արդեն խլել են հայկական հողի մի կտորը, միանում են բրիտանացիներին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում