ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստոունհենջ

ՖՈՏՈ

Սթոունհենջը աշխարհի ամենահայտնի կուլտային շինություններից մեկն է: Այդ հնագույն մեգալիթերի հետ են կապված բազմաթիվ միֆեր ու լեգենդներ: Այն գտնվում է հարավային Անգլիայի Սոլսբերի հարթավայրի կենտրոնում։

Քիչ հավանական է, որ աշխարհում կա մեկ այլ կառույց, որը պահպանել է իր գաղտնիքները այնքան տարի, որքան Սոլսբերիի հարթավայրի այդ քարե շրջանակը: Ներկայումս կարելի միայն վստահորեն ասել, որ Սթոունհենջը եղել է կրոնական շինություն և գերեզմանոց մեզոլիթյան ժամանակաշրջանում (մ.թ.ա. մոտ 8500 թվականներ) և որ դրա անվանումը ծագել է հին անգլերեն stanhen gist-ից՝ «կախված քարեր»–ից:

Սթոունհենջը գտնվում է մի տարածքում, որտեղ բազմաթիվ նախապատմական գտածոներ են հայտնաբերվել։ Այն համարվում է առեղծվածային և կախարդական վայր, որտեղ հավաքվում են տարբեր ժամանակակից աղանդներ, ներառյալ դրուիդների հետևորդները: Քանի որ Սթոունհենջը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ, ջանքեր են գործադրվել կանխելու շրջակա միջավայրի անխուսափելի վնասը, որը պատճառվում են ամեն տարի այնտեղ հաճախող մոտ 800,000 զբոսաշրջիկները: Ներկայումս այցելուներին արգելվում է մտնել կառույցը լայն օղակով շրջապատող ցանկապատի մեջ։
Սթոունհենջի շինարարությունը բաժանված է երեք հիմնական ժամանակաշրջանի, որոնց ընդհանուր տևողությունը մոտ 2000 տարի է։ Եվրոպայում մեգալիթներից ստեղծված բազմաթիվ դամբարաններ ու պաշտպանմունքի վայրեր կան, որոնցից մեկն էլ Ստոունհենջն է: Ստոունհենջում մեգալիթները տեղադրված են ուղղահայաց և ունեն լայնակի ծածկեր, ինչը նրանց առանձնացնում է այդ տեսակի այլ կառույցներից։

Ստոունհենջի շինարարության առաջին շրջանում՝ մոտ մ.թ.ա. 3100 թվականին փորվել է կլոր խրամատ և կառուցվել պատնեշ, որի համար օգտագործվել է խրամատից վերցված հողը։ Շինարարության երկրորդ շրջանը սկսվել է մ.թ.ա. 2500 թվականից որոշ ժամանակ անց, երբ այնտեղ տեղադրվել են առաջին մեգալիթները և շրջանագծի հյուսիս-արևելյան կողմից մուտք է ստեղծվել այնպես, որ այն ուղղված լինի դեպի արևածագը: Մինչ օրս հնագետները զարմացած են այն ճշգրտության վրա որով հին աստղագետները նույնացրել են այդ վայրը։ Երրորդ շրջանը սկսվել է մ.թ.ա 2000 թվականից հետո։ Տեղադրվել են հավելյալ բազմատոննանոց մեգալիթներ ձևավորելով այսպես կոչված «Սարսենի օղակը»։ Այն բաղկացած է 30  4,25 մ բարձրությամբ և յուրաքանչյուրը 25 տոննա քաշով քարերից, որոնք տեղադրված են 30 մ տրամագծով շրջանաձև։ Շրջանակի կենտրոնում տեղադրված են ևս հինգ քարեր դասավորված ձիու պայտի տեսքով։

Գիտնականները կարծում են, որ գրանիտե այդ բլոկները, որոնցից մի քանիսը կշռում են 4 տոննա, շինարարները քարշ են տվել Հարավային Ուելսի Պրեսելի բլուրներից, որը գտնվում է 400 կմ հեռավորության վրա։ Զույգ-զույգ զետեղված քարերի վրա դրված են նույնքան հսկա սալիկներ։ Փոքր շրջանի ներսում կան ևս երկու պայտանման կառույցներ մեկը մյուսի կողքին, իսկ կենտրոնում ընկած է այսպես կոչված զոհասեղանը կամ զոհասեղանի քարը։ 
Ինչ վերաբերում է այն հարցին, թե «ինչպես» են բրոնզեդարյան մարդիկ կարողացել տեղափոխել, մշակել և տեղադրել այդ հսկայական քարերը, հատկապես 200 մղոն հեռավորությունից բերված մեգալիթները, ապա պարզ է, որ դա պահանջել է աշխատանքի կազմակերպվածության բարձր մակարդակ։ Այն  ժամանակների տեխնոլոգիան, ներառյալ գլանները, լծակները և լաստանավներն են հնարավոր դարձրել նման շինարարություն:
Յուրաքանչյուր բլոկի, ուղղահայաց հենարանի և առաստաղի դիրքը խստորեն հարմարեցված է արևի դիրքին ամառային և ձմեռային արևադարձի օրերին: Երկու ներքին «պայտերը» ուղղված են դեպի արևածագ և մայրամուտ ամառային և ձմեռային արևադարձերին: Ակնհայտ է, որ շինարարները դա շատ են կարևորել, սակայն կառույցների իմաստն ու նպատակը փորձագետներին դեռ անհայտ է։ Գիտնականները վստահ չեն, որ Սթոունհենջը ծառայել է որպես աստղագիտական լաբորատորիա։ Շատ ավելի հավանական է, որ այն օգտագործել են որպես կրոնական կենտրոն։ Մեջտեղում կանաչ քարից պատրաստված զոհասեղան է։ Սթոունհենջը դեռևս առեղծված է մնում հնագետների և պատմության սիրահարների համար: Բազմաթիվ տարբեր տեսություններ են առաջ քաշվել, սակայն դրանցից ոչ մեկն ամբողջությամբ ապացուցված չէ։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular