ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. Փաշինյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախորդ տարվա երկրորդ կեսից, գուցե 2024 թվականից, նամակներ էին գալիս, ազդակներ, սոցիալական ցանցերում նաև որոշ գրառումներ, որ Կառավարությունը հարկային տեռոր է սկսել բիզնեսի նկատմամբ, որին մեր արձագանքն այն էր, որ մենք, բնականաբար, ոչ միայն տեռոր անելու ցանկություն չունենք, այլ ընդհակառակը, տնտեսությունը քաջալերելուն ուղղված տասնյակ միլիարդներ ենք ծախսում: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այսօր չկա այնպիսի ընկերություն, որ Կառավարության աջակցությամբ մեկ մեքենա, սարքավորում գնած կամ արտոնյալ վարկ վերցրած չլինի:

«Բայց մյուս կողմից՝ մեր սկզբունքը շատ հստակ է. մենք բիզնեսից ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն և ակնկալում ենք, որ իրենք իրենց հարկերը վճարեն: Ոչ մի լումա ավելի մենք չենք ակնկալում, բայց նաև ոչ մի լումա պակաս:

Կարծեմ 2024 թվականից ունենք գործարար աշխատաժողովի ֆորմատ: Այս խոսակցությունների համատեքստում մենք նախորդ տարեվերջին, Ջերմուկում ունեցանք հանդիպում և բնականաբար օրակարգի հարցերից մեկը սա էր: Ըստ էության, այս օրենսդրական փաթեթը Ջերմուկի աշխատաժողովի ընթացքում ձեռք բերված ըմբռնման, եթե չասեմ կոնսենսուսի արդյունք է, որովհետև երբ մենք գործնականում փորձեցինք հասկանալ տպավորությունների պատճառն ի՞նչն է, տեսանք, որ մեր օրենսդրության մեջ կան կարգավորումներ:

ՊԵԿ-ը շատ դեպքերում ինքնաշխատ եղանակով, այսինքն՝ օրենքով եկավ շեմը հատեց, ինքն իր գործողությունը պետք է անի, հակառակ դեպքում պաշտոնյաները կարող են մեղադրվել իրենց գործառույթները չիրականացնելու մեջ: Այդ քննարկումներին ներկա էր նաև Քննչական կոմիտեի նախագահը և մենք, ընդհանուր առմամբ, եկանք այս կոնսենսուսի կամ ըմբռնման, որ այս ամենն, ինչ գրած է, գործնականում բոլոր երեք կետերը, երեք ուղղությունները պայմանավորվեցինք և հիմա իրականացնում ենք»,-պարզաբանեց Փաշինյանը: 

Նա կատակեց՝ այսպիսով հարկային տեռորը հայտարարում են փակված… կարևորը՝ չեմ հայտարարում բացված:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular