ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը գաղտնազերծել է ԱՄՆ հետախուզական համայնքի 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցը։ Այնտեղ հատուկ տեղ է հատկացված Հայաստանին։ Որպես դրական առաջընթաց նշելով խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, Վաշինգտոնում ընդունված հռչակագիրը՝ ԱՄՆ հետախուզական համայնքը, սակայն, վտանգներ է տեսնում։ «Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։

Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա բնութագրում է որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող ձևակերպում։ Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքը երաշխավորված չէ»։ Որ նոր Սահմանադրության ընդունումը խնդրահարույց է, վաղուց հասկացել են նաև ՀՀ գործող իշխանությունները, այլապես չէին որոշի հանրաքվեն առանձին անցկացնել՝ խորհրդարանական ընտրություններից հետո։ Հիմնական խնդիրը, իհարկե, նոր Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելն է, իսկ ՀՀ քաղաքացիների մեծ մասը կտրականապես դեմ է այս զիջմանը։

Փաշինյանն այսօր էլ՝ կառավարության նիստից հետո հայտարարել է, թե Անկախության հռչակագրի և մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, մեր ներքին օրակարգի հարց է։ «Դա անհրաժեշտ է՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար»,- ասել է նա և հավելել. «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է և արդյունքում՝ կախվածության հռչակագիր է։ Եվ ես առաջիկայում գուցե նաև տեքստի վերլուծությամբ ցույց կտամ այդ ամենը»։ Իշխանությունն այժմ խնդիր ունի ամեն գնով համոզելու հասարակությանը, որ Սահմանադրության ընդունումն անհրաժեշտություն է, հակառակը՝ նոր պատերազմի սկիզբ կարող է դառնալ։ Իսկ դրա համար նախ հարկավոր է, որ Փաշինյանը ու իր թիմը նախ հաղթեն խորհրդարանական ընտրություններում, այն էլ՝ սահմանադրական մեծամասնություն ստանալով։ Դա արդեն ֆանտաստիկայի ժանրից է։

Տաթևիկ Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular