ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անկախության ֆետիշը». Հայաստանը կորցնում է իր ապագան կառավարվելով պոպուլիստական կարգախոսներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նույն կարգախոսներն են կրկնվում հայկական քաղաքականության մեջ երեք տասնամյակ շարունակ՝ անկախություն, ինքնիշխանություն, ազատություն: Ինչպես նշվում է «Трибунал» կայքում հրապարակված հոդվածում, այդ բառերը հնչում են բարձր և հանդիսավոր, սակայն, երբ փորձում ես հասկանալ դրանց հետևում թաքնված իրականությունը, պատկերը դառնում է շատ ավելի բարդ և հակասական, նշվում է հոդվածում, գրում է EAdaily.com–ը:

Անկախությունն ինքնին արժեք է, սակայն այն չի կարող գոյություն ունենալ միայն որպես կարգախոս։ Պետության իրական ուժը չափվում է ոչ թե հռետորաբանությամբ, այլ արդյունաբերությամբ, աշխատատեղերով, զարգացող գյուղատնտեսությամբ, գիտությամբ և մշակույթով։

Եթե փորձենք համեմատել Հայաստանի տնտեսական կառուցվածքը տարբեր ժամանակաշրջաններում, ապա ստիպված կլինենք արձանագրել մի պարզ փաստ․ շատ հաճախ գեղեցիկ բառերը փոխարինում են իրական պետական քաղաքականությանը։
Խորհրդային տարիներին Հայաստանը փոքր տարածքով հանրապետություն էր, սակայն արդյունաբերական ներուժով համարվում էր միության ամենազարգացած շրջաններից մեկը։ Հանրապետությունում զարգացած էին բարձր տեխնոլոգիական ոլորտներ՝ էլեկտրոնիկա, սարքաշինություն, քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, ռադիոտեխնիկա։

Տասնյակ խոշոր գործարաններ ապահովում էին աշխատանքով հարյուր հազարավոր մարդկանց, իսկ արտադրանքը սպառվում էր միության ամբողջ տարածքում՝ հսկայական շուկայում։ Այդ համակարգը ստեղծել էր արդյունաբերական միջավայր, որտեղ Հայաստանը ոչ թե պարզապես սպառող էր, այլ արտադրող։ Երկիրը մասնակցում էր մեծ տնտեսական շղթայի աշխատանքին արտադրելով տեխնիկա, սարքավորումներ և արդյունաբերական արտադրանք։ Գյուղատնտեսությունն էլ ուներ իր կազմակերպված համակարգը։ Կոլեկտիվ տնտեսությունները ապահովում էին լայնածավալ արտադրություն՝ խաղող, միրգ, գինի և կոնյակ։ Գյուղացին միայնակ չէր իր խնդիրների մեջ․ պետությունն ապահովում էր տեխնիկա, կազմակերպում էր արտադրությունը և երաշխավորում էր իրացման շուկան։ Այս ամենը ապահովում էր այն, ինչը այսօր հաճախ հիշվում է որպես անցյալի հիշողություն, այն է համատարած զբաղվածություն։ Մարդիկ աշխատում էին, ընտանիքները ապրում էին համեմատաբար կայուն սոցիալական պայմաններում, իսկ պետությունը իրական դեր ուներ տնտեսության կազմակերպման գործում։

Անկախության առաջին տարիներին Հայաստանը կանգնեց ծանր փորձությունների առաջ՝ պատերազմ, շրջափակում, էներգետիկ ճգնաժամ։ Այդ դժվարությունների կողքին տեղի ունեցավ նաև մեկ այլ գործընթաց, որի մասին այսօր հազվադեպ է խոսվում բաց տեքստով․ երկրի արդյունաբերական ներուժի զանգվածային ոչնչացումը։

Գործարանները փակվեցին կամ վաճառվեցին կոպեկներով։ Արտադրական համակարգերը քանդվեցին։ Տասնյակ հազարավոր մասնագետներ լքեցին երկիրը արտագաղթի ալիքով, որը մինչ օրս չի դադարել։ Անկախության գաղափարով իշխանության եկած քաղաքական ուժերի զգալի մասը պետությունը ընկալեց ոչ թե որպես ազգային զարգացման գործիք, այլ որպես բաժանվող սեփականություն։ Տնտեսական քաղաքականությունը հաճախ վերածվեց սեփականաշնորհման քաոսի, կարճաժամկետ շահերի և պետական կառավարման անկազմակերպության։


Այս երկարատև քայքայման գործընթացում, սակայն, կարելի է առանձնացնել մի ժամանակաշրջան, երբ տնտեսությունը սկսեց աստիճանաբար դուրս գալ փլուզման վիճակից։ Այդ փուլը կապված էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների հետ, երբ իրականացվեցին մի շարք կարևոր տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրեր, վերագործարկվեցին արտադրական որոշ ոլորտներ, իսկ տնտեսությունը սկսեց կայուն աճ արձանագրել։ Սակայն այդ վերականգնման փուլը չդարձավ երկարաժամկետ ազգային ռազմավարություն։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին կրկին գերիշխեց այն մոտեցումը, որի համաձայն տնտեսությունը առաջնային հարց է, եթե այն վերաբերվում էր նեղ իշխանամերձ շրջապատին։


Այսօր Հայաստանի տնտեսության կառուցվածքը զգալիորեն փոխվել է։ Արտադրական ոլորտը փոքրացել է, գյուղատնտեսությունը հիմնված է հիմնականում մանր տնտեսությունների վրա, իսկ տնտեսության գերակշռող մասը տեղափոխվել է ծառայությունների ոլորտ՝ առևտուր, ֆինանսներ և տուրիզմ։ Այլ կերպ ասած երկիրը, որը ժամանակին արտադրում էր տեխնիկա և արդյունաբերական արտադրանք, այսօր մեծամասամբ ներմուծում է այն։ Փոխվել է նաև մշակութային կյանքը։ Խորհրդային տարիներին ստեղծագործում էին մեծ արվեստագետներ՝ Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան,Պարույր Սևակ, Հովհաննես Շիրազ եւ այլն: Նրանց ստեղծագործությունները մինչ այսօր համարվում են հայկական մշակույթի կարևոր արժեքներ։ Այն ժամանակ մշակույթը պետականորեն ֆինանսավորվում էր․ գործում էին կինոստուդիաներ, թատրոններ եւ այլն, իսկ արվեստագետները հնարավորություն ունեին ստեղծագործել առանց շուկայական ճնշման։ Այսօր մշակութային դաշտը հիմնականում գործում է շուկայական պայմաններում։

Հանրաճանաչ են դառնում այն արտիստները, ովքեր կարողանում են մեծ լսարան հավաքել՝ համերգներով, հեռուստատեսությամբ կամ ինտերնետում, իսկ այդ լսարանը հավաքվում է անբովանդակ ,ցածրակարգ կլկլոցների և կիսամերկ տգեղ մարմինների ի ցույց դնելու շնորհիվ: Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսական և մշակութային համակարգերը կառուցված են եղել տարբեր սկզբունքներով։ Խորհրդային շրջանում կար ուժեղ արդյունաբերություն և պետականորեն կազմակերպված մշակույթ, իսկ այսօր հորինված անկախ Հայաստանում գործում է վայրի շուկայական համակարգը։
Այս ամբողջ պատկերը մեզ բերում է մի կարևոր եզրակացության։

Այսպիսով, անկախությունը չի կարող լինել միայն պոպուլիստական կարգախոս։ Այն արժեք է միայն այն դեպքում, երբ կարողանում է ստեղծել արդյունաբերություն, աշխատատեղեր, զարգացնել գիտությունը և պահպանել մշակույթը, ապահովել անվտանգությունը: Սակայն վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանում ձևավորվել է մի յուրօրինակ քաղաքական խավ, որի գոյության հիմնական հենարանը դարձել է հենց այդ դատարկ գաղափարի շահագործումը։ Այս գաղափարախոսները անկախությունը վերածել են ոչ թե զարգացման ծրագրի, այլ քաղաքական կուռքի։ Այն դարձել է մի տեսակ սրբազան բառ, որի անունով կարելի է արդարացնել ցանկացած սխալ, ցանկացած ձախողում և նույնիսկ ժողովրդի և պետության դեմ ուղղված ցանկացած հանցանք։ Սակայն, պետությունը, որը կառավարվում է պոպուլիստական լոգունքներով, այլ ոչ թե ռազմավարությամբ, անխուսափելիորեն կորցնում է իր ապագան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular