ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայաստանի գործող իշխանությունը գնում է ընտրական օրենսդրության փոփոխություններով՝ ընդդիմության վարկանիշի օրեցօր աճի ֆոնին։ Իշխանությունները մտադիր են ընդդիմադիր դաշինքները դարձնել ոչ շահեկան՝ թե՛ ֆինանսապես, թե՛ մանդատների բաշխման առումով։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ընդդիմության ներսում իշխանությունը տեսնում է իրական մրցակիցներ, հատկապես այն պայմաններում, երբ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ դրական դինամիկայի ակնկալիքները՝ նվազագույն։ Քաղաքացիական Պայմանագրի վարկանիշի անկումը պայմանավորված է տնտեսական բարեփոխումների բացակայությամբ և արտաքին քաղաքականության անկայունությամբ։

ՓԱՍՏ-ի հետ զրույցում քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը նշում է, որ առաջիկա ընտրությունները չեն ընթանալու հավասար մրցակցային պայմաններում։

«Ես այս ընտրություններում տեսնում եմ անհավասար մրցակցային պայմաններ այն առումով, որ իշխանության հետ փոխկապակցված հիմնադրամը կարող է զբաղվել նախընտրական քարոզչությամբ և խուսափել պատասխանատվությունից, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ կապ ունեցող հիմնադրամների գործունեության մասով Հակակոռուպցիոն կոմիտեն ճնշման լծակներ կիրառի։ Դե իսկ պետական բյուջեի միջոցներով ընտրակաշառք խոստանալը և վարչական ռեսուրսի չարաշահման հարցը միշտ խնդրահարույց է։ Իշխանությունը քաղաքական ուժերի համար խնդիրներ է ստեղծելու նաև նվիրատվությունների և դրանց հետ կապված հաշվետվությունների ներկայացման հետ կապված։ Քաղաքական ուժերը պետք է ուշադիր լինեն այս հարցում, որպեսզի վարչական կամ քրեական պատասխանատվության հարցեր չբացվեն»,- նշել է Սամսոնյանը։

Քաղաքական գործիչը կարծում է, որ ընդդիմադիր ուժերը հնարավորություն ունեն սոցիալ-տնտեսական խնդիրների միջոցով վերականգնելու հանրային վստահությունը՝ պայմանով, որ կարողանան առաջարկել պարզ և գործնական լուծումներ՝ առանց պոպուլիզմի։ Նրա համոզմամբ, այս դաշտում իշխանության հետ մրցակցելը հեշտ չէ, քանի որ գործող կառավարությունը հաճախ դիմում է մակերեսային և ցուցադրական գործիքների։

«Միևնույն ժամանակ սոցիալ-տնտեսական խնդիրների մասին խոսելիս պետք է խուսափել բարդ կամ խճճված առաջարկներ ներկայացնել, որովհետև այս նախընտրական աղմուկի մեջ մարդիկ ընկալելու են միայն պարզ և տպավորիչ առաջարկները։ Իշխանությունը մարդկանց սրտիկներ ու պարահանդեսներ ցույց տալով փորձում է շեղել նրանց սոցիալական դառը իրականությունից։ Իսկ ընդդիմությունը մարդկանց պետք է ցույց տա գնաճի, աղքատության, բարձր հարկերի, օրեցօր ծանրացող վարկային բեռի տակից դուրս գալու հուսալի հեռանկար»,- նշել է Սամսոնյանը։

Անի Սամսոնյանը նաև ընդգծում է, որ լայն համախմբում մեկ թեկնածուի շուրջ այս փուլում չի տեսնում։ Նրա խոսքով՝ հնարավոր են փոքր կուսակցությունների միավորումներ խոշոր դաշինքների շուրջ, ինչը կարող է նվազեցնել ձայների փոշիացումը և բարձրացնել ընդդիմության ընդհանուր արդյունավետությունը՝ ընտրական շեմը հաղթահարելու տեսանկյունից։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ընդդիմությունն ունի ուժեղ առաջնորդ՝ ի դեմս Սամվել Կարապետյանի, որը կարող է համախմբել իր շուրջը խելացի և կարող մարդկանց։ Նրա առաջարկած տնտեսական բարեփոխումները էապես տարբերվում են գործող իշխանության քաղաքականությունից և դիտարկվում են որպես ճգնաժամից դուրս գալու գործնական ճանապարհ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular