ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիության կողմից Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային արագ արձագանքման խմբի ուղարկման նախաձեռնությունը միանգամից բացում է մի շարք խորքային և քաղաքական, ինստիտուցիոնալ, տեղեկատվական ու աշխարհաքաղաքական շերտեր ընդգրկող հարցադրումներ։ Այս երևույթը, առաջին հայացքից ձևակերպվելով իբրև աջակցություն՝ նպատակաուղղված Հայաստանի ընտրական մեխանիզմների և տեղեկատվական անվտանգության ամրապնդմանը, ներառում է դրսից ներգործության, արտաքին վեկտորների բախման ու վստահության սահմանները վերասահմանող հանգույց։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հերթական հայտարարությունը, թե նման խումբը պետք է աջակցի Հայաստանի վարչապետի աշխատակազմին և Անվտանգության խորհրդին՝ կիբերհարձակումներին և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլ յացիաներին դիմակայելու համար, առաջին հայացքից կարող է թվալ Հայաստանին օգնելու և ժողովրդավարությունը զարգացնելուն միտված քայլ։ Բայց իրականում այն շատ հակասական (մեղմ ասած) նախաձեռնություն է, քանի որ բացահայտում է մի շարք հակադիր ընկալումներ և շահերի բախումներ։ Ժամանակակից աշխարհում «հիբրիդային սպառնալիք» հասկացությունը լայնորեն կիրառվում է՝ նկարագրելու համար այն գործողությունները, որոնք միավորում են ռազմական, կիբեր, տեղեկատվական և քաղաքական գործիքակազմերը՝ առանց դասական պատերազմի սահմանները հատելու։ Այս մոտեցումը հատկապես ակտիվորեն կիրառվել է եվրոպական քաղաքական դիսկուրսում՝ վերջին տարիներին ձևավորելով այն ընկալումը, որ ժողովրդավարական գործընթացները, այդ թվում՝ ընտրությունները, կարող են ենթարկվել արտաքին միջամտությունների ոչ միայն ֆիզիկական, այլ նաև տեղեկատվական և կիբեր մակարդակներում։

Սրա շրջանակներում ԵՄ-ի կողմից նման խմբերի ուղարկումը տարբեր երկրներ ներկայացվում է որպես «դիմակայունության» բարձրացման միջոց, ինչը նախկինում կիրառվել է նաև Մոլդովայում։ Այդ մոդելը ենթադրում է պետական ինստիտուտների կարողությունների զարգացում՝ ճգնաժամերի կառավարման, ապատեղեկատվության դեմ պայքարի և կիբերանվտանգության ոլորտներում։ Սակայն ինչպես Մոլդովայի դեպքում, այնպես էլ Հայաստանի պարագայում այս նախաձեռնությունը ընկալվում է ոչ միանշանակ, և հասարակական ու քաղաքական ամենատարբեր շերտերի կողմից սուր քննադատությունների թիրախ է դառնում։ Քննադատական դիրքորոշում ունեցող շրջանակները նշում են, որ այստեղ առկա է որոշակի պարադոքս՝ արտաքին ազդեցություններից պաշտպանելու նպատակով հրավիրվում է մեկ այլ արտաքին դերակատար, ինչը կարող է ոչ թե ամրապնդել, այլ հակառակը՝ թուլացնել վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ։

Այս տրամաբանության համաձայն, եթե ընտրական համակարգը պաշտպանության տակ է դրվում արտաքին ուժի ներգրավմամբ, ապա ինքնին առաջանում է հարց՝ որքանո՞վ է այդ համակարգը ինքնուրույն և արդյո՞ք այն հենց արտաքին ազդեցություն չէ։ Այս հարցադրումը հատկապես կարևոր է փոքր և միջին պետությունների համար, որտեղ ինքնիշխանության հարցը հաճախ սերտորեն կապված է ներքաղաքական լեգիտիմության հետ։ Քննադատները նաև ընդգծում են, որ «հիբրիդային պատերազմի» գաղափարը երբեմն օգտագործվում է որպես քաղաքական գործիք՝ ստեղծելու համար արտաքին սպառնալիքի ընկալում, որը կարող է ծառայել ներքաղաքական նպատակների։

Այս տեսանկյունից առաջ է քաշվում այն պնդումը, որ նման նախաձեռնությունները կարող են օգտագործվել իշխանությունների կողմից՝ սեփական դիրքերը ամրապնդելու կամ ընդդիմադիր ուժերի գործունեությունը սահմանափակելու համար՝ հղում անելով արտաքին միջամտությունների վտանգին։ Սա հատկապես ընդգծում է «քարտ-բլանշի» գաղափարը, ըստ որի, արտաքին աջակցությունը կարող է վերածվել անվերապահ քաղաքական աջակցության, ինչը կարող է խաթարել մրցակցային քաղաքական դաշտը ու դեռ ավելին՝ վնաս հասցնել Հայաստանի ժողովրդավարությանը։ Նման իրողությունն այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ, քան արտաքին միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

Հայաստանի դեպքում ընտրություններից առաջ ԵՄ-ի կողմից ֆինանսավորման և հատուկ առաքելությամբ խումբ ուղարկելու հարցը ձեռք է բերում նաև աշխարհաքաղաքական չափում։ Երկիրը գտնվում է բարդ տարածաշրջանային միջավայրում, որտեղ տարբեր ուժային կենտրոններ ունեն իրենց շահերը և ազդեցության մեխանիզմները։ Այս պայմաններում ցանկացած արտաքին դերակատարի ակտիվացում ներքաղաքական գործընթացներում անմիջապես ընկալվում է նաև որպես աշխարհաքաղաքական ազդակ։

Մյուս կողմից՝ իրականում հիբրիդային սպառնալիքի հնարավորությունը չափազանցված է, ԵՄ-ն Հայաստանի օրվա իշխանությունների հետ միասին այն հորինում է, միֆականացնում, «հիբրիդային» թշնամու կերպար ստեղծում, իսկ հետո ցույց է տալիս, թե «քաջաբար» պայքարում է դրա դեմ։ ԵՄին ընդհանրապես Հայաստանի ժողովրդավարությունը հետաքրքիր չէ, այլ միայն տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդումն է հետաքրքիր։ Արդյունքում ստացվում է, որ հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ փաստացի իրականացվում է հիբրիդային միջամտություն:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular