ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիրադավների շարքերը ճաքեր են տալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վայոց Ձորի թեմի առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։ «Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները»,- նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը մեկն էր այն հոգևորականներից, որոնք միացել են եկեղեցու «բարենորոգման»՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին։ Նիկոլ Փաշինյանին միացած մեկ տասնյակ տիրադավների շարքերը արդեն ճաքեր են տալիս։ Ավելի վաղ հեռացել էր ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանը, ով նույնիսկ Ավստրիայում կայացած եպիսկոպոսական ժողովում միացել էր Փաշինյանի իշխանությանը քննադատող հայտարարությանը։

Օրեր առաջ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ տիրադավ եպիսկոպոսները դիմել են իրենց պարագլուխ Նավասարդ Կճոյանին՝ պահանջելով մինչև Զատիկ լուծել բոլոր հարցերը, հակառակ պարագայում կամ իրենք կլքեն Հայ Առաքելական Եկեղեցու իրենց պաշտոնները՝ դառնալով աշխարհիկներ, կամ էլ կգնան, կընկնեն կաթողիկոսի ոտքերը՝ ներողություն և ապաշխարություն խնդրելով։ Թեպետ գործող իշխանությունները շարունակում են Հայ առաքելական եկեղեցու դեմ իրենց արշավը, բայց այն վաղուց այլևս չունի նույն թափը։

Ինքը՝ Փաշինյանն էլ կիրակի օրերին զբաղված է ոչ թե պատարագների մասնակցելով, այլ ուրախ ավտոբուսով տարբեր մարզեր այցելելով։ Կամ իշխանությունը հասկացել է, որ լուրջ պարտություն է կրել եկեղեցու դեմ պայքարում, կամ էլ սպասում է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որպեսզի դրանից հետո վերսկսի իր արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ։

Տաթև Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular