ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Եվրամիությունը հաստատել է, որ Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ, որպեսզի օգնի դիմակայել սպառնալիքներին երկրում կայանալիք ընտրությունների նախաշեմին: Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը նշել է, թե որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքով։ Ավելի վաղ Կալլասը նաև հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ «առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը» հակազդելու համար։ Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտարարել է 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Միջոցները նախատեսվում է օգտագործել «արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարի և կիբեռանվտանգության ամրապնդման համար։

«Հայաստանի խնդրանքով ԵՄ-ն կտեղակայի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ սպառնալիքներին հակազդելու համար: Մեր հարևանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մեզ համար մնում է առաջնահերթություն: Մենք Հայաստանին մենակ չենք թողնի. ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա», - ասել է Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը Եվրամիությանն այդ հարցով դիմել է փետրվարի 13–ին։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն անձամբ է նամակ գրել Եվրամիության ներկայացուցիչներին։ Հատկապես վերջին ժամանակահատվածում Եվրամիությունն ընդհանրապես մոռացել է իր բոլոր արժեքները և ամեն ինչ անում է Նիկոլ Փաշինյանին իր դիրքերում պահելու, նրա վերարտադրությունը ապահովելու համար, բնականաբար թքած ունենալով բոլոր ժողովրդավարական, եվրոպական արժեքների վրա։ Եվրամիության համար այսօր թիվ 1 խնդիրը դարձել է ամեն գնով Ռուսաստանի վնասելը, և այդ ճանապարհին նրանք նաև նպաստում են տարբեր փաշինյաններիմ սանդուների վերարտադրությանը՝ կեղծիքներով և աչք փակելով բոլոր ապօրինությունների վրա։ Ի վերջո, սա նաև լրջագույն հարված է հասցնում հենց Արևմուտքին։

Զուր չէ, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումների համաձայն՝ Արևմուտքի և, մասնավորապես, Եվրամիության նկատմամբ վերաբերմունքը հայ հասարակության մեջ լրջորեն վատացել է։ Սա հենց Եվրամիության պաշտոնյաների գործողությունների հետևանքն է, որոնք ու չեն հասկանում, որ ի վերջո, Եվրամիության, եվրոպական արժեքների նկատմամբ հանրության վստահության նվազումը երկարաժամկետ կտրվածքով լուրջ խնդիրներ է առաջացնելու։

Մանե Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular