Իսրայելը փակել է Տիրոջ Գերեզմանի տաճարը. դադարեցվել են պատարագները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրուսաղեմում փակվել է Սուրբ Հարության տաճարը։ Այն քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրն է, որտեղ, եկեղեցական ավանդության համաձայն գտնվում են Գողգոթան (Հիսուս Քրիստոսի խաչելության վայրը) և այն գերեզմանը, որից նա հարություն է առել։ Տաճարի փակումը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի 28-ին՝ Մերձավոր Արևելքում պատերազմի սրման և անվտանգության միջոցառումների խստացման ֆոնին, հայտնում է Alateia-ն։
Այդ ժամանակից ի վեր տաճարի մուտքն ամբողջությամբ շրջափակված է, ինչպես նաև խիստ սահմանափակումներ են մտցվել Երուսաղեմի Հին քաղաքի առանցքային սրբավայրեր այցելելու համար։
Իսրայելական իշխանությունները տաճարի փակումը բացատրել են անվտանգության նկատառումներով: Տարածաշրջանում հակամարտությունն ուղեկցվում է հրթիռակոծություններով, իսկ վերջին օրերին խոցված հրթիռների բեկորներն ընկել են Երուսաղեմի տարբեր թաղամասերում, այդ թվում՝ Հին քաղաքի հարևանությամբ: