ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մարտի 15-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում։ Հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին գյուղի կենտրոնական փողոցի սկզբնամասում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու փողոցի անմխիթար և անբարեկարգ վիճակի դեմ։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ արդեն շուրջ 6 տարի շարունակ բարձրաձայնում են նույն խնդրի մասին, սակայն մինչ օրս որևէ իրական լուծում չեն տեսնում։

«Մոտ մեկ կիլոմետր երկարությամբ այս փողոցը դարձել է իսկական պատուհաս բնակիչներիս համար։ Սա գյուղի կենտրոնական ճանապարհն է։ Այստեղով են երեխաները ամեն օր գնում դպրոց և մանկապարտեզ, այստեղով է անցնում նաև դեպի գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհը և հասարակական տրանսպորտը։ Սակայն այս ամենակարևոր ճանապարհը փաստացի դարձել է անանցանելի։ Մեր գյուղը կարծես դուրս լինի Հայաստանի Հանրապետությունից ու դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել»,– ասում էին բնակիչները։

Գյուղացիների խոսքով՝ ճանապարհի անմխիթար վիճակը արդեն լուրջ խնդիրներ է ստեղծում նաև առողջապահական և այլ ծառայությունների համար։

«Եղել են դեպքեր, երբ շտապօգնության մեքենաները պարզապես չեն եկել գյուղ՝ իմանալով ճանապարհի վիճակը։ Ստիպված ենք եղել հիվանդներին մեր մեքենաներով տեղափոխել մինչև այն հատվածը, որտեղ շտապօգնությունը կարող է հասնել և այնտեղից արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Նույն իրավիճակն է նաև տաքսիների դեպքում․ շատերը պարզապես հրաժարվում են գալ»,– պատմում էին նրանք։

Բնակիչները նշում էին, որ փողոցը լի է մեծ ու փոքր փոսերով, որոնք որոշ հատվածներում արդեն խրամատներ են հիշեցնում։ Նրանց խոսքով՝ ճանապարհը այնքան վատ վիճակում է, որ մեքենաներով անցնելը դարձել է իսկական փորձություն։

«Այս ճանապարհը վաղուց արդեն պարզապես փոսալցման ենթակա չէ․ այն ամբողջությամբ հիմնովին վերակառուցելու կարիք ունի։ Այլ լուծում այստեղ պարզապես չկա»,– նշում էին գյուղացիները։

Տարոնիկի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել այս խնդրին և համապատասխան հանձնարարականներ տալ, որպեսզի վերջապես լուծում տրվի բնակիչներին հուզող այս կարևոր հարցին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular