ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարածաշրջանն այս պահին շարունակում է պայթունավտանգ մնալ։ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր առանց ռոմանտիկ զեղումների հասկանում են հնարավոր սպառնալիքներն ու վտանգները։ Հայաստանի իշխանությունը թերևս իրեն չհասկացողների շարքում է դասում, բայց, այսպես ասած, «շառից ու փորձանքից» հեռու մնալու միտումով, միաժամանակ շարունակում է հպարտանալ իր TRIPP կոչվող նախաձեռնությամբ։ «Փաստ»-ի հետ զրույցում քաղաքական գործիչ Աննա Կոստանյանը նշում է, որ եթե այդ նախագիծը կյանքի կոչվի, կարող է կտրուկ աճել Հայաստանի տարածքում մեծ ուժերի մրցակցության և Իրանի զգայուն անվտանգային խնդիրների լուծման թատերաբեմ դառնալու վտանգը։

Աննա Կոստանյանը հիշեցնում է, որ նախագիծը ներկայացվում է որպես Միացյալ Նահանգների հովանավորությամբ Ադրբեջան–Հայաստան համագործակցության բաղադրիչ՝ Հայաստանի տարածքով տարանցիկ կապ ապահովելու համար։ Սակայն, նրա խոսքով, փաստաթղթում հստակ նշվում է, որ այն չի ստեղծում իրավական պարտավորություններ կամ անվտանգության երաշխիքներ։

Կոստանյանի դիտարկմամբ՝ Իրանի վերջին գործողություններից կարելի է նկատել երկակի մոտեցում։ Մի կողմից՝ մարտի 7-ին Իրանի նախագահը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է դադարեցնել հարևանների ուղղությամբ հարվածները, եթե նրանց կողմից հարձակումներ չլինեն։ Մյուս կողմից՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները օրեր առաջ բաց տեքստով զգուշացրել են, որ այն երկրները, որոնք կմիանան Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական գործողություններին, կարող են դիտվել որպես «օրինական թիրախ»։ Նրա խոսքով՝ Իրանն առայժմ փորձում է պահպանել զսպման և պատժիչ սպառնալիքի համակցված քաղաքական գիծը։

Քաղաքական գործչի գնահատմամբ՝ Իրանի զգայունությունը այս նախագծի նկատմամբ բավական բարձր է։ Նա հիշեցնում է, որ դեռ 2025 թվականի օգոստոսին արդեն պարզ էր՝ Թեհրանը բացասաբար է արձագանքել այսպես կոչված «Թրամփի միջանցքի» նախագծին և այն դիտել որպես իր ռազմավարական միջավայրի փոփոխության նկատմամբ վտանգ։ Կոստանյանի խոսքով՝ Իրանի տեսանկյունից խնդիրը միայն ճանապարհը կամ առևտուրը չէ։ Կարևոր հարցն այն է, թե ով է վերահսկում այդ ուղին, ինչ աշխարհաքաղաքական ուժեր են կանգնած դրա հետևում և արդյոք այն փոխում է ուժերի հավասարակշռությունը Իրանի հյուսիսային սահմանին։

Միևնույն ժամանակ նա նշում է, որ եթե նախագիծը մնա բացառապես քաղաքացիական բնույթի, իսկ մաքսային և սահմանային ամբողջական վերահսկողությունը գործնականում մնա Հայաստանի ձեռքում, ինչպես նաև այնտեղ չառաջանա որևէ ռազմական, կիսառազմական կամ հատուկ անվտանգային բաղադրիչ արտաքին ուժերի մասնակցությամբ, ապա Իրանի կողմից ուղիղ ռազմական սրացման հավանականությունը կարող է լինել ցածր։

Սակայն, նրա խոսքով, իրավիճակը կարող է կտրուկ փոխվել, եթե Իրանը սկսի նախագիծը ընկալել ոչ թե որպես հայկական վերահսկողությամբ տնտեսական նախաձեռնություն, այլ որպես Միացյալ Նահանգների ռազմավարական հենակետ տարածաշրջանում։ Այդ դեպքում, նույնիսկ առանց բաց ռազմական բախման, կարող են ի հայտ գալ այլ ռիսկեր՝ քաղաքական ճնշումներ, սպառնալիքներ, սահմանային լարվածություն, կիբերհարձակումներ, ինչպես նաև տեղեկատվական և հիբրիդային ազդեցության փորձեր։

Կոստանյանի գնահատմամբ՝ նախագծի իրականացման դեպքում Հայաստանի համար առաջացող հիմնական վտանգներից առաջինը կարող է լինել այն, որ Իրանը Հայաստանը կսկսի դիտարկել ոչ թե որպես չեզոք հարևան, այլ որպես Միացյալ Նահանգների տարածաշրջանային նոր անվտանգության ճարտարապետության մասնակից։ Երկրորդ վտանգը, նրա խոսքով, ենթակառուցվածքային բնույթ ունի․ նման խոշոր նախագծերը հաճախ դառնում են ահաբեկչական, կիբեր կամ դիվերսիոն գործողությունների թիրախ։ Երրորդը դիվանագիտական ռիսկն է, երբ կարող են բարդանալ Հայաստան–Իրան տնտեսական և քաղաքական հարաբերությունները, եթե Հայաստանը չկարողանա համոզիչ կերպով ցույց տալ, որ նախագիծը հակաիրանական բնույթ չունի։

Միևնույն ժամանակ Կոստանյանը նշում է, որ միայն Հայաստանի տարածքով անցնող լոգիստիկ ճանապարհի պատճառով երկրի ուղղակի ներքաշումը ռազմական հակամարտության մեջ քիչ հավանական է։ Նրա խոսքով՝ դրա համար պետք է առնվազն մեկ լրացուցիչ պայման։ Օրինակ՝ Իրանը պետք է համոզված լինի, որ այդ ենթակառուցվածքը օգտագործվում է իր դեմ ուղղված ռազմական գործողությունների համար կամ որ Հայաստանը գործնականում ներգրավված է հակաիրանական գործողություններում։

Սակայն նա չի բացառում, որ եթե տարածաշրջանային պատերազմն ընդլայնվի և Իրանը սկսի ավելի լայնամասշտաբ թիրախավորել հակառակ ճամբարի ռազմական ենթակառուցվածքային կետերը, ապա այդ դեպքում Հայաստանում ռազմական գործողությունների վտանգը կարող է աճել նաև այս նախագծի պատճառով։ Նրա խոսքով՝ Իրանի վերջին հայտարարությունները հենց այդ տրամաբանությունն են հուշում․ հարևաններին չհարվածելու պատրաստակամությունը պայմանական է և կախված է կոնկրետ իրավիճակից։

Կոստանյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է առավել զգուշավոր քաղաքականություն վարի։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է առնվազն ժամանակավորապես հետաձգել նախագիծը, իրավական հստակությամբ ամրագրել Հայաստանի լիակատար վերահսկողությունը սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ և միաժամանակ նախաձեռնել առանձին տնտեսական ծրագրեր Իրանի հետ։ Նրա խոսքով՝ դա կարող է ցույց տալ, որ Հայաստանը չի տեղափոխվում որևէ նոր աշխարհաքաղաքական առանցքի տակ և շարունակում է հավասարակշռված հարաբերություններ պահպանել տարածաշրջանի կարևոր գործընկերների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular