ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մեկ տարի է՝ «Ժողովուրդ» օրաթերթը հետևողականորեն փորձում է հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ առնչվող քրեական վարույթը, որը 2023-ից քննվում է։ Սակայն ստացվող պաշտոնական պատասխանները ոչ թե պարզաբանում են իրավիճակը, այլ ավելի շատ հարցեր են առաջացնում։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը։ Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը։ Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է։

«Ժողովուրդ» օրաթերթի վերջին հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, թե արդեն իսկ նույնաբովանդակ հարցման պատասխան տրվել է նախկինում։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց ստացած բոլոր պաշտոնական գրությունները և պարզեց, որ խոսքը մոտ մեկ տարի առաջ տրված նույն պատասխանին է վերաբերվում, որի բովանդակությունը բառացիորեն հետևյալն էր․

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա և այլ դատավարական կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»։

Սա նշանակում է, որ մեկ ամբողջ տարվա ընթացքում գործի ընթացքի վերաբերյալ որևէ նոր տեղեկություն չի ներկայացվում, և փաստացի նույն ձևակերպումը շարունակում է կիրառվել այսօր էլ։

Մինչ այժմ հանրությանը չի ներկայացվել որևէ տեսանելի առաջընթաց․ Արփի Դավոյանն ի վերջո ինչ է արել, ինչպես է խաբել պետությանը, խաբել է, թե չի խաբել։ Գործով ոչ նոր մեղադրյալներ կան, ոչ նոր դատավարական կարգավիճակներ ունեն մարդիկ, ոչ էլ ավարտական որոշում կա։ Միայն նույն ձևակերպումը՝ «նախաքննությունը շարունակվում է»։

Եվ այս առումով ուշագրավ է համադրել հանրային փաստերը քրեական վարույթի հետ։ Մասնավորապես՝ վերջին ամիսներին ԱԺ նիստերի ժամանակ պատգամավոր Արփի Դավոյանը հաճախ է հրապարակային կերպով գովաբանում ՀՀ գլխավոր դատախազ՝ Աննա Վարդապետյանին։ Միաժամանակ նա ունի ջերմ հարաբերություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունի տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ։ Ուստի դժվար չէ կռահել, թե ինչու վարույթը 2023-ից սկսած տեղից չի շարժվում։ Ի վերջո խոսքը շարքային քաղաքացու մասին չէ, այլ իշխանական խմբակցության գործող պատգամավորի, որը փաստացի հովանավորվում է ուժայինների կողմից»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular