ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմական լարվածությունը, մասնավորաբար՝ Իրանի շուրջ ձևավորված իրավիճակը, աստիճանաբար վերածվում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգության ճգնաժամի, այլև գլոբալ տնտեսական և պարենային կայունության լուրջ մարտահրավերի։ Այս օրերին միջազգային լրատվամիջոցների գլխագրերում ամենից հաճախ քննարկվում է նավթի շուկայի վրա պատերազմի ազդեցությունը, քանի որ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, ինչի հետևանքով նավթով բեռնված տանկերները չեն կարողանում անցնել այդ ռազմավարական ջրային միջանցքով։

Սակայն համաշխարհային տնտեսության համար խնդիրը շատ ավելի լայն է, քան միայն նավթի մատակարարումների խափանումը, քանի որ նույն նեղուցով անցնում են նաև բազմաթիվ առևտրային նավեր, որոնք բեռնված են պարարտանյութերով և սննդամթերքով։ Այս հանգամանքը ստեղծում է մի շղթայական ազդեցություն, որի հետևանքով էներգետիկ, գյուղատնտեսական և պարենային շուկաները սկսում են փոխադարձաբար ազդել միմյանց վրա՝ ձևավորելով համաշխարհային տնտեսության համար շոկային իրավիճակ։

Նկատի ունենանք, որ պարարտանյութերի շուկան նույնպես խիստ կախված է լոգիստիկ ուղիներից, և դրա խափանումը կարող է երկարաժամկետ և նույնիսկ ավելի խորքային ազդեցություն ունենալ գլոբալ պարենային համակարգի վրա։ Հատկանշական է, որ Պարսից ծոցի երկրները մեծ դեր ունեն պարարտանյութերի համաշխարհային արտադրության և մատակարարման մեջ։ Ըստ միջազգային գնահատականների, այդ տարածաշրջանին բաժին է ընկնում պարարտանյութերի համաշխարհային մատակարարման մոտ 20 տոկոսը։ Սա նշանակում է, որ տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած ռազմական կամ քաղաքական անկայունություն անմիջապես անդրադառնում է համաշխարհային գյուղատնտեսական արտադրության վրա։ Այս պայմաններում նույնիսկ կարճաժամկետ խափանումը կարող է հանգեցնել պարարտանյութերի շուկայի լուրջ ցնցումների։ Երբ առաջարկը նվազում է կամ մատակարարումները դանդաղում են, գները սկսում են արագ աճել։ Իրանի շուրջ պատերազմական իրավիճակի սկսվելուց հետո արդեն արձանագրվել է պարարտանյութերի գների 10-ից մինչև 30 տոկոս աճ, և տնտեսագետները չեն բացառում, որ այս ցուցանիշը կարող է ավելի բարձրանալ, եթե իրավիճակը երկարատև բնույթ կրի, կամ Հորմուզի նեղուցը շարունակի փակ մնալ։ Շուկայի մասնակիցների համար սա ոչ միայն տնտեսական խնդիր է, այլ նաև ռազմավարական ռիսկ, քանի որ պարարտանյութերի պակասը անմիջապես ազդում է գյուղատնտեսական արտադրության վրա։

Բացի լոգիստիկ խնդիրներից, պարարտանյութերի շուկայի վրա ազդում են նաև ռազմական գործողությունները։ Երբ ռազմական հարվածներ են հասցվում արտադրական ենթակառուցվածքներին կամ քիմիական գործարաններին, արտադրության ծավալները կարող են կտրուկ նվազել։ Նման իրավիճակ արդեն արձանագրվել է, երբ տարածաշրջանում ռազմական գործողությունների շրջանակում հարվածներ են հասցվել որոշ արտադրական կենտրոնների, այդ թվում՝ Կատարում գտնվող ենթակառուցվածքներին։ Նման հարվածները միայն տվյալ երկրի տնտեսության համար խնդիր չեն ստեղծում, այլ կարող են խաթարել ամբողջ միջազգային շուկայի հավասարակշռությունը։

Ստեղծված իրավիճակը շատ փորձագետներ արդեն բնութագրում են որպես վերջին տարիների պարենային շուկայի երրորդ խոշոր շոկ։ Առաջինը կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ, որը խաթարեց գլոբալ մատակարարման շղթաները, սահմանափակեց միջազգային առևտուրը և բերեց սննդամթերքի գների զգալի աճի։ Երկրորդ շոկն առաջացավ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, քանի որ Ուկրաինան հանդիսանում է աշխարհի խոշորագույն հացահատիկ արտահանողներից մեկը։ Այդ պատերազմի արդյունքում Սև ծովով հացահատիկի արտահանման գործընթացը երկար ժամանակ դժվարությունների առաջ կանգնեց, ինչը նույնպես մեծ ազդեցություն ունեցավ միջազգային շուկաների վրա։ Այժմ երրորդ շոկը ձևավորվում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս անգամ խնդիրը ոչ միայն հացահատիկի մատակարարումների, այլև ամբողջ պարենային արտադրության հիմքում գտնվող պարարտանյութերի և էներգիայի շուկաների խաթարումն է։ Սա ստեղծում է մի յուրահատուկ իրավիճակ, երբ միաժամանակ վտանգի տակ են հայտնվում սննդի արտադրության երեք կարևորագույն բաղադրիչներ՝ էներգիան, պարարտանյութերը և լոգիստիկան։

Այս երեք գործոնների փոխկապակցվածությունը հատկապես ակնհայտ է գյուղատնտեսական արտադրության ամբողջ շղթայում։ Գյուղատնտեսական տեխնիկան մեծ մասամբ աշխատում է դիզելային վառելիքով, որի գինը անմիջապես կախված է նավթի շուկայից։ Եթե նավթի գները բարձրանում են, ապա ֆերմերների համար թանկանում է հողի մշակումը, բերքի հավաքումը և տեղափոխումը։ Բացի այդ, սննդի վերամշակման գործարանները նույնպես կախված են էներգիայի մատակարարումից, քանի որ արտադրական գործընթացները պահանջում են մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա և վառելիք։ Սառնարանային պահեստները, որոնք անհրաժեշտ են սննդամթերքը երկար ժամանակ պահպանելու համար, նույնպես էներգատար համակարգեր են։

Այս ամենի արդյունքում էներգիայի ծախսերը շատ դեպքերում կազմում են արտադրված սննդամթերքի վերջնական գնի մոտ կեսը։ Երբ նավթի գները բարձրանում են, այս ծախսերը նույնպես աճում են, և դա անմիջապես փոխանցվում է սպառողական շուկային։ Սակայն ներկայիս իրավիճակում էներգետիկ ճնշմանը ավելանում է նաև պարարտանյութերի մատակարարման խնդիրը, ինչը կարող է բազմապատկել ազդեցությունը։ Երբ պարարտանյութերը թանկանում են, կամ դրանց հասանելիությունը սահմանափակվում է, ֆերմերները կանգնում են բարդ ընտրության առաջ։ Նրանք կարող են փորձել կրճատել պարարտանյութերի օգտագործումը՝ նվազեցնելով արտադրական ծախսերը, կամ փոխել մշակաբույսերի կառուցվածքը՝ ընտրելով այնպիսի մշակաբույսեր, որոնք ավելի քիչ պարարտանյութ են պահանջում։ Սակայն երկու տարբերակն էլ ունի բացասական հետևանքներ։ Պարարտանյութերի նվազ օգտագործումը սովորաբար հանգեցնում է բերքատվության նվազման, քանի որ հողը չի ստանում անհրաժեշտ սննդանյութերը, իսկ մշակաբույսերի փոփոխությունը կարող է խաթարել շուկայի հավասարակշռությունը, քանի որ որոշ կարևոր մշակաբույսերի արտադրությունը կարող է կրճատվել։ Հատկապես խոցելի են հացահատիկային մշակաբույսերը և բրինձը, որոնք հանդիսանում են աշխարհի բնակչության մեծ մասի սննդակարգի հիմքը։ Եթե դրանց արտադրությունը նվազի, ապա միջազգային շուկաներում կարող է առաջանալ առաջարկի պակաս, ինչը կբերի գների նոր աճի։ Սա հատկապես ծանր ազդեցություն կունենա զարգացող երկրների վրա, որտեղ սննդամթերքի գների նույնիսկ փոքր աճը կարող է լուրջ սոցիալական հետևանքներ ունենալ։

Պատմությունը ցույց է տալիս, որ պարենային շուկայի նման ցնցումները հաճախ ունենում են ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական և սոցիալական հետևանքներ։ Սննդամթերքի գների կտրուկ աճը կարող է տարբեր երկրներում, որոնք առավել կախված են պարենամթերքի ներկրումից, հանգեցնել սոցիալական դժգոհության, զանգվածային բողոքների և նույնիսկ քաղաքական անկայունության։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular