ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ երկիր մերժել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի կոալիցիային միանալու կոչը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Ֆրանսիան և Ճապոնիան բացահայտ կամ անուղղակիորեն մերժել են ԱՄՆ վարչակազմի կոչը՝ թույլատրել նավթատար նավերի անցումը Հորմուզի նեղուցով, գրել է ՏԱՍՍ-ը։

Մասնավորապես, Չինաստանը և Ֆրանսիան ընդգծել են տարածաշրջանային վեճի դիվանագիտական ​​լուծման անհրաժեշտությունը։ Մեծ Բրիտանիան ու Ճապոնիան միանշանակ մերժել են առաջարկը, մինչդեռ Հարավային Կորեան խոստացել է «քննարկել առաջարկն ու խորհրդակցություններ անցկացնել»։

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ անհրաժեշտ են համարում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ծյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ երկիրը կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը հայտարարել է, որ երկիրը նախընտրում է դիվանագիտական ​​նախաձեռնությունները այս հարցում։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին և պաշտպանության նախարար Շինջիրո Կոիզումին հայտարարել են, որ Տոկիոն ներկայումս չունի Հորմուզի նեղուց ռազմանավեր ուղարկելու ծրագրեր։

Բրիտանական «The Telegraph» թերթը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը նույնպես հրաժարվել է ռազմանավեր ուղարկել տարածաշրջանում նավագնացությունը վերականգնելու համար։

KBS-ը, հղում անելով Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի պաշտոնյայի, հաղորդել է, որ երկիրը վերանայում է ԱՄՆ նախագահի առաջարկը։ Ավելի ուշ նախագահի մամուլի քարտուղար Լի Կյու Յոնգը հայտարարել է, որ հարցը պետք է լուծվի «Միացյալ Նահանգների և Կորեայի Հանրապետության միջև բավարար ժամանակահատվածում բավարար խորհրդակցություններից հետո»։ Վաշինգտոնն ու Սեուլը պահպանում են հաղորդակցությունը այս հարցի շուրջ։

Ավստրալիան նույնպես որոշել է արձագանքել Թրամփի կոչին, չնայած նման հարցումներ չի ստացել։ «Մենք մտադրություն չունենք նավեր ուղարկել Հորմուզի նեղուց», - ABC ռադիոկայանի եթերում հայտարարել է ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Քեթրին Քինգը։

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social»-ում գրել է, որ Հորմուզի նեղուցով նավթ ստացող երկրները պետք է ապահովեն առևտրային նավերի անցումը: Նա կոչ է արել Միացյալ Թագավորությանը, Չինաստանին, Կորեային, Ֆրանսիային ու Ճապոնիային, ի թիվս այլոց, ձեռնարկել այս քայլը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular