ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցի վերջում Փաշինյանը հանդիպում է ունեցել կուսակցության ներկայացուցիչների հետ՝ հայտարարելով, թե իր հետևությունն այն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանալն առավել քան իրատեսական է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։

«Մենք այս երկու օրվա ընթացքում ամենաշատը լսել ենք խաղաղության մասին։ Ես որևէ կասկած չունեմ, որ 2026թ.-ի հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին տեր է կանգնելու խաղաղությանը։ Ի հայտ է գալիս նաև անսպասելի համախոհների բազմահազարանոց բանակ. դրանք մեր երեխաներն են, ովքեր ամեն օր իրենց տներից իրենց ընտանիքների սերն են բերում մեզ և մեր սերը հետ են տանում իրենց ընտանիքներ։ 2026թ.-ի հունիսի 7-ին հաղթելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»,- ասել է Փաշինյանը։

Ցանկացած տրամաբանության ու փաստարկի համաձայն՝ Փաշինյանին չի հաջողվելու սահմանադրական մեծամասնություն ստանալ, նույնիսկ մեծամասնություն ստանալն է լուրջ հարցականի տակ։ Բայց Փաշինյանն այսպիսի հայտարարություններով փորձում է տոտալ ընտրակեղծիքների համար նախադրյալ ստեղծել։ Որ գործող իշխանությունները բնավ մտադիր չեն ազնիվ մեթոդներով պայքարել ընդդիմության դեմ, պարզ է յուրաքանչյուրին։

Ընդ որում, խորհրդարանական առաջիկա ընտրություններին գործի են դրվելու ոչ միայն ավանդական ընտրակեղծիքները, այլև այսպես կոչված «մոլդովական սցենարը», երբ ընդդիմադիր հիմնական ուժերին տարբեր պատճառաբանություններով դուրս թողնեն ընտրություններից։ Բայց նույնիսկ այդ դեպքում իշխանության հաղթանակը երաշխավորված համարել չի կարելի, իսկ փողոցային պայքարն ավելի լայն դրսևորումներ է ստանալու։ Իշխանությունն, իհարկե, դա հասկանում է և ակտիվ պատրաստվում ուժային զարգացումներին։ Հարց է, թե ինչի՞ է պատրաստ ընդդիմությունը։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular