ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Վարաբիերո ռոմ

ՖՈՏՈ

Ռոմ և շաքարեղեգի վրա հիմնված այլ ըմպելիքներ ներկայումս արտադրվում են շատ երկրներում, և նույնիսկ այն երկրներում, որտեղ շաքարեղեգ չի աճում։ Սակայն Կարիբյան ավազանի երկրները եղել և մնում են իսկական ռոմերի հայրենիքը։ Եվ եթե այդ ալկոհոլը ծնվել է Բարբադոսում, մեծացել է Ջամայկայում, իր իր երիտասարդությանն է ապրել Մարտինիկայում, ապա հենց Կուբայում է այն դարձել այն խմիչքը, որին մենք բոլորս հիմա ծանոթ ենք: Հենց այնտեղ էլ տեղի է ունեցել այդ տհաճ համով էժան ալկոհոլային խմիչքի վերածումը աշխարհի ամենահայտնի թունդ ըմպելիքներից մեկին։ Եվ հենց այնտեղ էլ այսօր արտադրվում է ամենաօրիգինալ ռոմը։ Երկար տարիներ Կուբան, չնայած եղեգնուտների տնկարկների իր մեծ տարածքներին, ռոմի խոշոր արտադրող չի եղել: Իրավիճակը սկսվել է փոխվել միայն 19-րդ դարի սկզբին։ Քսան տարուց պակաս ժամանակահատվածում ռոմի արտադրության ծավալներն աճել են 20 անգամ։ Այնուամենայնիվ, կուբայական ռոմը դեռևս մեծ համբավ չի ունեցել, քանի որ այն շատ ցածր որակի խմիչք էր և զիջում էր մոտակա այլ կղզիների ռոմերին: Նույնիսկ 19-րդ դարի կեսերին այդ թունդ ալկոհոլի ամենահայտնի տեսակները  Ջամայկայից, Բարբադոսից և Գայանայից էին:

Իրավիճակը սկսել է փոխվել այն բանից հետո, երբ Էնեաս Քոֆին հայտնագործել է շարունակական թորիչը: Այդ սարքը ամենամեծ ժողովրդականությունն է ձեռք բերել Կուբայում։ Հենց այդ գյուտի շնորհիվ կուբայական ռոմը կարողացել է գերազանցել իր մրցակիցներին։ 1860 թվականին կուբացի արտադրողներից մեկին հաջողվել է ստեղծել ռոմի նոր տեսակ, բաց գույնով, թեթև ու հաճելի բուրմունքով: Դրանից հետո շատ թորողներ հաջողել են նմանատիպ ըմպելիք արտադրել։ Իսկ 1862 թվականին ծնվել է  թունդ սպիրտ արտադրելու կուբայական ավանդույթների մարմնացումը՝ Վարաբիերո ռոմը։

Այնուամենայնիվ, մինչ Կուբայի հեղափոխությունը, այդ արտադրանքը չէր առանձնանում նույն շարքի շատ այլ ըմպելիքներից:

Վարաբիերո ռոմը յուրահատուկ է դարձել միայն Կուբայի հեղափոխությունից հետո։ Այն բանից հետո, երբ իշխանությունն անցել է ժողովրդին, ռոմի որոշ գործարաններ փակվել են, մյուսները պետականացվել, և նրանց տերերը ստիպված են եղել փախչել: Ինչ էլ որ լինի, Կուբայում բավական թվով մասնագետներ են մնացել, ովքեր կարողացել են պահպանել թեթև ռոմի թորման ավանդույթը։ ԱՄՆ-ի կազմակերպած տնտեսական շրջափակումը հնարավորություն է տվել խուսափել գլոբալացումից։ Արդյունքում, նույնիսկ այսօր Վարաբիերո ռոմը չի կարելի խառնել այլ ռոմերիի հետ, քանի որ նա պահպանել է իր յուրահատկությունը։ Ամերիկացիներն, ի դեպ, դեռ հնարավորություն չունեն վայելելու այդ ավանդական ըմպելիքը, բայց մնացած աշխարհում Varabero-ն վաճառվում է ավելի քան հաջող։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular