ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փրկարար ծառայությունը հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզի առևտրաժամանցային կենտրոններից մեկում անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը առևտրաժամանցային կենտրոնում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Միջոցառումն իրականացրեց ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումը։

Ուսումնավարժության շրջանակներում մոդելավորվեց կենդանի սցենար. ազդարարման համակարգի և բարձրախոսի միջոցով հնչեց «Հրդեհ» ազդանշան, որին հաջորդեց կենտրոնի աշխատակիցների և այցելուների անհապաղ տարհանումը անվտանգ գոտի։

Փրկարարական խմբերն անմիջապես անցան հետախուզական փուլին՝ պարզելով հրդեհի օջախը, կրակի տարածման ուղիները, վտանգված անձանց գտնվելու վայրերն ու փրկման հնարավոր երթուղիները, ինչպես նաև թունավոր և դյուրավառ նյութերի առկայությունը։ Հետախուզությանը զուգընթաց կատարվեց մարտական բացազատում։

Ուսումնավարժության առանձնահատուկ տարրը փրկարարների գործողություններն էին բարձրահարկ ծխապատ գոտում. տանիքում հայտնաբերված պայմանական տուժածները դուրս բերվեցին ավտոսանդուղքի և պարանների միջոցով, որից հետո բժշկական օղակն անմիջապես ցուցաբերեց առաջին օգնություն։

Ուսումնավարժության ավարտին անցկացվեց մանրամասն ամփոփում ինչպես մասնակից անձնակազմի, այնպես էլ կենտրոնի ղեկավար կազմի հետ։ Ստորաբաժանման առջև դրված բոլոր խնդիրները գնահատվեցին որպես կատարված, իսկ ուսումնավարժությունն ամբողջությամբ արժանացավ «լավ» գնահատականի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular