ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ազատվել է իր իսկ ցուցումով՝ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու համար։ Այդ մասին նա հաստատել է կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում։ «Երբ երկրի վարչապետն ասում է՝ ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին «Արցախյան հիմնահարց» թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Էս երկրում արտաքին քաղաքականություն վարում է կառավարությունը և Հայաստանի էն պետական պաշտոնյան, ով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, էդտեղ ի՞նչ թեմա կա։ Մենք պետությու՞ն ենք, թե՞ ինքնագործ խմբակ է»,- հայտարարել է իր լիազորությունները վերազանցած ու դեպի ավտորիտարիզմ սլացող Փաշինյանը։

Գզոյանի հեռացումը շոկ է նույնիսկ իշխանությանը լոյալ անձանց համար, իսկ Փաշինյանի խոստովանությունն ու ցինիկ արձագանքը ազդակ, որ գործող իշխանությունը կորցրել է իրականության զգացումը։ Առավել ևս, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ավելորդ որևէ բան չի արել, կատարել է բացառապես այն աշխատանքը, որ անում էր երկար ժամանակ։

Եթե Փաշինյանի իշխանությունը Վենսին գիրք նվիրելու համար ինչ-որ մեկին պիտի հեռացներ, ապա դա թանգարանի տնօրենը չպիտի լիներ։ Ի վերջո, դա հենց Փաշինյանի արարողակարգի պետի կամ ԿԳՄՍ նախարարի մեղքն է, որ «լայաղ» չեն արել ԱՄՆ փոխնախագահին ուղեկցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, տեղում էլ տնօրենին, օրինակ, նախապատրաստեին, թե ինչ է կարելի խոսել/պատմել/նվիրել, որ չհակասի իշխանության պաշտոնական քաղաքականությանը։ Արդյունքում, իր ենթակաների ակնհայտ ձախողման ֆոնին Փաշինյանը ոչ թե նրանց է հեռացնում, այլ անվանի մի գիտնականի, որին, ընդհակառակը, հարկավոր էր խրախուսել։ Ի դեպ, ըստ մեր աղբյուրի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է ամեն ինչ արել Էդիտա Գզոյանին հեռացնելու համար՝ հասկանալով, որ հակառակ դեպքում ինքը պիտի պատասխան տա Փաշինյանի առաջ։

Ի դեպ, մոտ երեսուն հայ և օտարազգի ցեղասպանագետներ բաց նամակ են գրել՝ մտահոգիչ համարելով Էդիտա Գզոյանի հարկադիր հեռացումը։ «Կան բոլոր հիմքերը կարծելու, որ սա ավելի շատ վերաբերում է ոչ թե թանգարանի կառավարմանը, այլ ՀՑԹԻ-ի վերադասավորմանը՝ աշխատանքը համապատասխանեցնելով աշխարհաքաղաքական առաջնահերթություններին, մասնավորապես՝ ձգտելով խուսափել Ադրբեջանին առնչվող վայրագությունների անկեղծ քննարկումից»,- ասվում է նամակում։ Իսկ թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է դառնալու դիվանագետ, վարչապետ Փաշինյանի նախկին օգնական, նրա աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանը, ով վերջին ամիսներին ակտիվորեն շրջում է տարբեր ԶԼՄ-ներով ու արդարացնում իշխանության ձախողված ատաքին քաղաքականությունը։

Սերինե Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular