Տեղի կունենա «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը. ովքեր են առաջադրված մասնակիցները
ՄՇԱԿՈՒՅԹՄարտի 29-ին կայանալիք «ԽԱԶԵՐ» հայկական երաժշտական մրցանակաբաշխության 18 անվանակարգում առաջադրված արտիստների և նախագծերի անուններն արդեն հայտնի են։ Ակադեմիայի խորհրդի անդամների քվեարկության արդյունքում յուրաքանչյուր անվանակարգում առաջադրվել է 3 արտիստ, խումբ կամ նախագիծ:
Լավագույն երգ
Ճանապարհեցիր ինձ տուն | Սոնա Ռուբենյան
Նամակ իմ աղջկան | Արամե, D’Litte
Սիրում եմ | Իվետա Մուկուչյան
Լավագույն ալբոմ
Մնա | Էրիկ Կարապետյան
Love Reversed | Brunette
The End of the Party | NEMRA
Լավագույն կոմպոզիտոր
Անդրանիկ Բերբերյան
Էդգար Գյանջումյան
Մարտին Ուլիխանյան
Լավագույն փոփ երգիչ
Արամ MP3
Էրիկ Կարապետյան
Arsen G
Լավագույն փոփ երգչուհի
Իվետա Մուկուչյան
Brunette
Սոնա Ռուբենյան
Լավագույն գործիքավորում (ոչ դասական)
Հիշողություն | Զարուհի Բաբայան
Գործիքավորում՝ Կարեն Գրիգորյան
Սիրտ | Սիրուշո
Գործիքավորող՝ Karen Sevak Production
Will you marry me | Arsen G
Գործիքավորող՝ LAZZARO
Լավագույն հեղինակ-կատարող
Արթուր Խաչենց
Մարտին Շահբազյան
Սոնա Ումրոյան
Տարվա Հայտնություն
PARGEV
SIMON
DAYANA
Լավագույն ռոք արտիստ կամ խումբ
Adana Project
Nemra
Sevagir
Լավագույն հիփ հոփ և R&B արտիստ կամ խումբ
Միշո
A.Chilla
Brunette
Լավագույն ջազ արտիստ կամ խումբ
JAZZARA
Խաչիկ Սահակյան
Yerevan Jazz Quartet
Լավագույն դասական նախագիծ
Ի․ Ստրավինսկի “Սրբազանգարուն”, Մ․ Ռավել “Բոլերո X”
«Սիմֆոնիկ Հայկո» Բաց երկնքի տակ
Սիմֆոնիկ ֆոլկ
Լավագույն դասական երգիչ
Արսեն Սողոմոնյան
Գոշ Սարգսյան
Տիգրան Քախվեջյան
Լավագույն դասական երգչուհի
Լուսինե Մակարյան
Ջուլիանա Գրիգորյան
Սիլվա Պետրոսյան
Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն
«Անահիտ» պարային պլաստիկ դրամա
«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիա
Echoes of our Ancestors
Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ
HOY NAR PROJECT
Կարեն Սևակ բենդ
Վարդան Բադալյան
Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ ժանրում
Ռազմիկ Ամյան
Սարո Թովմասյան
Տաթև Ասատրյան
Լավագույն տեսահոլովակ
Սիրում եմ | Իվետա Մուկուչյան
Ռեժիսոր՝ Ալբերտ Սարգսյան (Alteger)
Վարդավառը գալիս է | Սոնա Ռուբենյան
Ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան
AU | NANUL
Ռեժիսոր՝ Ռոբերտ Քոլոյան
Հաղթողների անունները հայտնի կդառնան մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցանակաբաշխության ռեժիսորներն են Հրաչ Քեշիշյանը, Նաիրե Ստեփանյանը և Արթուր Մանուկյանը։ Միջոցառումը կմեկնարկի կարմիր գորգի հանդիսավոր արարողությամբ, որին կմասնակցեն երաժշտական ոլորտի առաջատար դեմքերը։