ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության նոր սադրանքը գործի է դրվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը նախօրեին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հետախուզական տվյալներ է ստացել, ըստ որոնց՝ այլ երկրում, հատուկ ծառայությունների անունից, ինչ-որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որպեսզի վերջիններս հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ֆինանսական և կազմակերպչական բնույթի հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերի։

Ժամեր անց ոստիկանությունը տեղեկացրեց, որ արդեն իսկ ստուգողական գործողություններ է իրականացրել ԱՀԾ տեղեկատվության հիման վրա և առերևույթ հանցանքի մասին հաղորդումն ուղարկել Քննչական կոմիտե։ Պարզ էր, որ իշխանության այս նոր սցենարին միանալու էին նաև նրան սպասարկող քարոզչամեքենան ու ՀԿ-ները, որոնք էլ տպավորություն էին փորձելու ստեղծել, թե Ռուսաստանը հիբրիդային հարձակումներ է իրականացնում։

Հայտնի Դանիել Իոաննիսյանը նախ հայտարարեց, թե մայիսի վերջից հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ՝ արտերկրից (հիմնականում Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար։ Պնդելով, որ իրենք ևս ունեն Ռուսաստանում հայազգի բիզնեսմենների նկատմամբ պարտադրանքի մասին արժանահավատ տվյալներ, «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ՔՕ 233 հոդվածով (կուսակցություններին ֆինանսավորելուն պարտադրելը)։ Իոաննիսյանը նաև հայտնել էր, թե Ռուսաստանը Հայաստանում ծրագրում է իշխանափոխություն իրականացնել և այդ նպատակով Անվտանգության դաշնային ծառայության միջոցով, ճնշում գործադրելով հայ գործարարների վրա, փորձում է Ռուսաստանից շուրջ 80 հազար ընտրող բերել Հայաստան՝ հոգալով նրանց տեղափոխման ծախսերը, ինչպես նաև 100 հազար ռուբլի ընտրակաշառք է խոստանում։

Որևէ հստակ փաստ, ձայնագրություն, տեսագրություն կամ ապացույց ոչ Փաշինյանին ենթակա ծառայությունը, ոչ արևմտյան ֆինանսավորմամբ այդ կազմակերպությունը չեն ներկայացրել։ Փոխարենը աղմուկի մեջ փորձում են վարկաբեկել ընդդիմությանը՝ նրանց ներկայացնելով որպես արտաքին ուժերի գործակալներ։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հենց իրենք են գործակալներ, բայց այս կերպ իշխանությունը մեկ այլ խնդիր էլ է լուծում։ Ցանկանում են հիմքեր ստեղծել ընդդիմադիր ուժերի գրանցումն ու ընտրություններին մասնակցությունը խափանելու համար։

Լիա Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular