Դուբայի կենտրոնում պայթյուններ են որոտացել․ բնակելի թաղամասի վրա ծխի հաստ շերտեր են բարձրացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴուբայի կենտրոնում պայթյուններ են որոտացել, հայտնում է AFP գործակալությունը: Բնակելի թաղամասի վրա ծխի հաստ շերտեր են բարձրացել:
«Ներկայումս ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության ուժերն արձագանքում են Իրանի կողմից բխող սպառնալիքներին՝ կապված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման հետ: Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ լսվող ձայները ՀՕՊ համակարգերի կողմից հրթիռների և անօդաչուների խոցման արդյունք են»,- ասվում է ԱՄԷ պաշտպանության նախարարության X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ։
Հարձակումը տեղի է ունեցել Պարսից ծոցի երկրների ուղղությամբ Իրանի իրականացրած զանգվածային պատասխան հարվածների ֆոնին, որոնք Թեհրանը սկսել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Հակամարտության սկզբից ի վեր ԱՄԷ ՀՕՊ համակարգերն արդեն ավելի քան 1500 իրանական անօդաչու թռչող սարք և ավելի քան 260 բալիստիկ հրթիռ են որսացել։
Ավելի վաղ Դուբայի իշխանությունները հաստատել էին, որ անօդաչու թռչող սարք է ընկել Դուբայ Քրիք Հարբոր թաղամասի շենքերից մեկի վրա։ Միջադեպից հետո իշխանությունները հայտնել են, որ բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով շենքն էվակուացվել է, իսկ հրդեհը մեկուսացվել։