ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարարությունը չի կարողանում մարսել նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի բացահայտումը, ըստ որի՝ 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր դիրք են տեղակայել։ «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն օրերս հայտարարել էր, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքներում ավելի են ամրապնդվել ու տեղ-տեղ էլ առաջ եկել։ Իր հայտարարությունը նա հիմնավորել էր արբանյակային լուսանկարներով։ Դրանից հետո մի շարք առաջատար լրատվամիջոցներ հետաքննություն են իրականացրել և պարզել, որ ամռանը Սոթքի հատվածում ադրբեջանական կողմը նոր դիրք է կառուցել, որի մի հատվածը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Պաշտպանության նախարարությունը փորձում է հերքել հրապարակված տեղեկությունները։

Արման Թաթոյանը, անդրադառնալով իր բացահայտումների շուրջ ծավալվող քննարկումներին և իշխանության արձագանքին, հրապարակային գրառմամբ նշել է.

«Լրագրողներին «քիլլերներ» համարող ՔՊ-ականներն ուզում են օրենքով լռեցնել իրենց ոչ ձեռնտու լուսաբանումները։ Պատկերացնո՞ւմ եք՝ ասում են դուք իրավունք չունեք լուսաբանելու անվտանգային թեմաներով պաշտոնական լրահոսից բացի փաստերով ներկայացվող այլ մոտեցումները։ Այս մոտեցման համար հիմք են դարձել իմ բացահայտումները, որ ադրբեջանական կողմը Վարդենիսում ու Ջերմուկում ռազմական առաջխաղացում ու ամրացում է արել մեր տարածքում։ Ազատ մամուլը, քննադատական լրագրությունը և հաշվետու իշխանությունը ոչ թե թուլացնում, այլ ուժեղացնում են պետությունը։

Ժողովրդավարությունն ու անվտանգությունը ոչ թե հակադրվում են, այլ լրացնում են իրար։ Ոչ թե կա՛մ, կա՛մ, այլ և՛, և՛․ և՛ անվտանգություն, և՛ ժողովրդավարություն։ Իսկ երբ իշխանությունը սկսում է վախենալ լրագրողներից և փորձում է օրենքով լռեցնել նրանց, դա նշանակում է, որ իրականում վախենում է սեփական ժողովրդից։ Սա է այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ձգտում է անել․ տանել ադրբեջանական կարգեր ու զբաղվել միայն կեղծ քարոզչությամբ։ Ժողովրդավարական պետությունում անկախ լրատվամիջոցները իշխանության չորրորդ ճյուղն են, որոնք ապահովում են հասարակության վերահսկողությունը իշխանության նկատմամբ։ Այնտեղ, որտեղ փորձում են լռեցնել լրագրողներին, ավարտվում է ժողովրդավարությունը։ Հայաստանում լրագրողները չեն լռելու, որքան էլ իշխանությունը փորձի նրանց վախեցնել նոր հակասահմանադրական օրենքներով։ Ես միշտ լինելու եմ նրանց կողքին՝ անկախ իմ պաշտոնից»։

Այդուհանդերձ, ինչպես հաճախ տեղի է ունեցել գործող իշխանության օրոք, պաշտոնական հերքումները լայն հասարակության շրջանում համոզիչ չեն ընկալվում։ Հասարակական և քաղաքական շրջանակներում պարբերաբար հիշեցվում են այն դեպքերը, երբ սկզբում հնչել են հերքումներ, իսկ որոշ ժամանակ անց հաստատվել են հրապարակված փաստերը։ Այս ֆոնին Արման Թաթոյանի և լրատվամիջոցների կողմից ներկայացված բացահայտումները շարունակում են մնալ քաղաքական և հանրային քննարկումների կենտրոնում՝ առաջացնելով նոր հարցեր սահմանային անվտանգության և իշխանությունների պատասխանատվության վերաբերյալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular