85 հազար դոլար կանխիկ, 12 անշարժ գույք, միլիոնավոր եկամուտներ․ Լոռու փոխմարզպետի ունեցվածքը
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի սեպտեմբերի 12-ին Արսեն Ղարիբյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ։ Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է ջրօգտագործողների համակարգում և տեղական ինքնակառավարման մարմիններում։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է պաշտոնյայի կենսագրությունն ու ներկայացրած հայտարարագիրը՝ հասկանալու համար, թե ինչ գույք, եկամուտներ և ֆինանսական պարտավորություններ ունի Լոռու փոխմարզպետը։
Ուսուցչից մինչև փոխմարզպետ
Այնուհետև գործունեությունը շարունակել է նույն ոլորտում․
• 2017-2021 թվականներին եղել է «Լոռի» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի տեղակալ,
• 2021 թվականից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը՝ նույն ընկերության գործադիր տնօրենը։
Բացի այդ, 2017-2022 թվականներին եղել է Օձուն խոշորացված համայնքի ավագանու անդամ։ Նա նաև հանդիսանում է Armenian Red Cross Society-ի Լոռու մասնաճյուղի նախագահ։
Հայտարարագրում նշված է, որ նրա կինը՝ Թերեզա Դավթյանը, աշխատում է մանկապարտեզի տնօրեն։
12 անշարժ գույք
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ փոխմարզպետի հայտարարագրում ներառված է 12 միավոր անշարժ գույք, որոնք գտնվում են հիմնականում Լոռու մարզում, ինչպես նաև Երևանում։Դրանց թվում են՝
• մի քանի հողամասեր Ալավերդիում,
• հողամաս Լոռի Բերդում,
• բնակելի տուն Գյուլագարակում,
• հողամասեր Ալավերդիում,
• ավտոկայանատեղի Երևանում,
• բազմաբնակարան բնակելի շենք՝ մեկից ավելի բնակարաններով և ոչ բնակելի տարածքներով Երևանում։
Գույքի մի մասը ձեռք է բերվել ժառանգությամբ դեռևս 2004 թվականին, սակայն մի շարք նոր ձեռքբերումներ կատարվել են վերջին տարիներին՝ 2023-2025 թվականներին։
Երկու ավտոմեքենա
Փոխմարզպետը հայտարարագրել է նաև երկու ավտոմեքենա․
• Volkswagen, 2004 թ., ձեռք է բերվել 2018 թվականին,
• Nissan, 2003 թ., ձեռք է բերվել 2018 թվականին։
Մեծածավալ կանխիկ միջոցներ
Հայտարարագրում առանձնանում են նաև խոշոր չափի կանխիկ գումարները։
Ղարիբյանը հայտարարագրել է․
• 85,000 ԱՄՆ դոլար կանխիկ,
• 3,700,000 ռուսական ռուբլի,
• 54,000,000 դրամ։Բացի այդ, հայտարարագրում նշված են նաև բանկային միջոցներ․
• երրորդ անձի բանկային ավանդ՝ 100,000 դրամ,
• բանկային հաշիվների մնացորդներ՝ 200,000 դրամ։
Ավելի քան 107 միլիոն դրամ եկամուտ
Հաշվետու ժամանակաշրջանում պաշտոնյայի հայտարարագրած եկամուտները կազմել են ընդհանուր առմամբ 107,755,887 դրամ։
Դրանց թվում են․
• 54,000,000 դրամ՝ նշված «Արսեն Ղարիբյան Մանվելի» աղբյուրից,
• 85,000 ԱՄՆ դոլար և 3,700,000 ռուբլի՝ «Ազիմուտ» աղբյուրից,
• 3,212,533 դրամ աշխատավարձ՝ «Լոռի» ՋՕԸ-ից,
• 312,174 դրամ աշխատավարձ՝ Լոռու մարզպետի աշխատակազմից։
Մինչդեռ հանրային ծառայողն իրավունք չունի, բացի աշխատավարձից, այլ ֆինանսական աղբյուր ունենալ, եթե ՍՊԸ հիմնադիր չէ, որ շահաբաժին է ստանում, կամ որևէ գույք չի տվել վարձակալությամբ, կամ գիտամանկավարժական գործունեությամբ չի զբաղվում։
Ավելի քան 35 մլն դրամ վարկային պարտավորություն
Հայտարարագրի համաձայն՝ փոխմարզպետն ունի նաև մի շարք վարկային պարտավորություններ։
Դրանք են․
• 985,000 դրամ,
• 282,000 դրամ,
• 1,124,000 դրամ,
• 33,426,561 դրամ հիփոթեքային վարկ։
Ընդհանուր պարտավորությունները կազմում են 35,817,561 դրամ։
Հարցեր, որոնք առաջանում են հայտարարագրից
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս մի շարք հարցադրումներ․
• Հայտարարագրում եկամուտների աղբյուրներից մեկը նշված է «Արսեն Ղարիբյան Մանվելի» անվամբ։ Ի՞նչ գործունեության արդյունքում է ձևավորվել այդ 54 միլիոն դրամ եկամուտը․ չի պարզաբանվում։
• Ինչպիսի՞ կազմակերպություն կամ գործունեություն է ենթադրում «Ազիմուտ» անունով եկամտի աղբյուրը, որտեղից ստացվել են 85 հազար դոլար և 3.7 միլիոն ռուբլի․ չի պարզաբանվում։
• Ինչո՞ւ են պաշտոնյայի զգալի միջոցները պահվում հիմնականում կանխիկ ձևով։
• Ինչպե՞ս է վերջին տարիներին ձեռք բերվել մի շարք անշարժ գույք, այդ թվում՝ 2023-2025 թվականներին։
Այս հարցերը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն՝ հաշվի առնելով պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրում արձանագրված թվերը և գույքային պատկերը»։
Ղարիբյանի աշխատանքային գործունեությունը սկսել է կրթության ոլորտում։ 2009-2015 թվականներին նա աշխատել է Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, ֆիզկուլտուրայի և շախմատի ուսուցիչ։
2015-2017 թվականներին զբաղեցրել է «Լոռու ջրանցք» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։