ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժպտերես էր, բարի, ընկերասեր, պարտաճանաչ, լավագույն հատկանիշներով էր օժտված Ալենս». սերժանտ Ալեն Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Կարախամբեյլի տեղամասում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Ալենս գեղեցիկ էր թե՛ արտաքնապես, թե՛ ներքուստ։ Նրա արտաքինն ու ներաշխարհն այնքան ներդաշնակ էին։ Բարի էր և ընկերասեր։ Սիրված երեխա է եղել ամենուր՝ մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում և, իհարկե, ընտանիքում։ Ժպտերես էր իմ տղան։ Հազվադեպ էր մանկական չարաճճիություններ անում։ Հարգանքով էր բոլորի հանդեպ, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Բնավորության լավագույն հատկանիշներն ուներ տղաս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարգարիտան՝ Ալենի մայրիկը։

Ալենը ծնունդով Գյումրիից է, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Մարգարիտան ժպիտով հիշում է՝ որդին իր գեղեցիկ ժպիտով այնպես էր սիրաշահում բոլոր ուսուցիչներին, որ չէին կարողանում իրեն դիտողություն անել։ «Շատ լավ է սովորել դպրոցում։ Սիրելի առարկաներն էին ֆիզիկան, պատմությունը, հայոց լեզուն»։ Դպրոցից հետո Ալենն ուսումը շարունակել է Երկաթգծի պետական քոլեջում։ «Նրան տարկետում տվեցին, բայց Ալենս հրաժարվեց, որոշեց զորակոչվել բանակ։ Զորացրվելուց հետո մտադիր էր ուսումն ավարտել քոլեջում, այնուհետև ընդունվել Պոլիտեխնիկական համալսարան»։

Ալենը նաև «Թումոյի» սան է եղել։ Զուգահեռ սպորտով է զբաղվել։ Հաճախել է մարմնամարզության, թեքվանդոյի։ Մասնակցելով բազմաթիվ մրցույթների՝ արժանացել է մեդալների։

2019 թվականի հուլիսի 11-ին Ալենը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Հադրութում։ «Սիրով մեկնեց ծառայության, նույն կերպ նաև ծառայում էր։ Պատմում են՝ երբ ծառայության ընթացքում ստուգողներ էին գալիս, բոլորին տանում էին Ալենիս դիրքը։ Շատ կարգապահ է եղել, ամեն հարցում կազմակերպված, տեղը տեղին։ Իր բնույթով պարտաճանաչ մարդ էր, և իր բնավորության այդ հատկանիշը դրսևորվում էր ամենուր, այդ թվում՝ բանակում։ Ծառայության ընթացքում ևս անընդհատ շնորհակալագրեր է ստացել»։

Հադրութում հինգ ամիս ծառայելուց հետո Ալենին ուղարկում են Արմավիրի ուսումնական զորամաս՝ սերժանտական կուրսերի։ Երեք ամիս անց նա վերադառնում է Հադրութի 2-րդ գումարտակի 6-րդ վաշտ՝ որպես սերժանտ։ Ալենը նաև դիրքի ավագ է եղել։

Մայրիկն ասում է՝ ամեն ինչ լավ էր մինչև այն պահը, երբ սկսվեց պատերազմը։ «Պատերազմի ժամանակ Ալենս եղել է Կարախամբեյլի դիրքում։ Այդ դիրքը եղել է Հադրութի և Ջրականի մեջտեղում։ Բաց տարածություն է եղել, տղաները պատսպարվելու տեղ էլ չեն ունեցել։ Սեպտեմբերի 27-ին, 30-ին խոսել եմ իր հետ։ Շատ լավ էր տրամադրված, ասում էր. «Ինչո՞ւ ես անհանգիստ։ Մեր մոտ ամեն ինչ կարգին է, մի անհանգստացիր»։

Հոկտեմբերի 1-ին է անմահացել Ալենը ԱԹՍ-ի հարվածից։ Մայրիկն ասում է՝ 14 օր հետո են որդուն գտել։ «Հայրիկը գնաց Արցախ։ Այդ ժամանակ Հադրութն արդեն գրավված էր։ Թույլ չէին տվել այդ կողմ գնալ։ Ամենուր փնտրել էր մեր տղային, չէր գտել։ Հետո իրեն ասել էին, որ Ալենիս տեղափոխել են Հայաստան։ Իրեն շատ ու տարբեր տեղերում փնտրեցինք։ Փնտրտուքների 14-րդ օրը գտանք որդուս»։

Տղաները պայքարի են բռնվել մինչև վերջին շունչը։ Պատմությունները հավաստում են՝ ամենավտանգավոր դիրքերից մեկում են եղել նրանք։ Զինակից ընկերներով հետ են վերցրել գրավված դիրքերը, ընկել են շրջափակման մեջ։ Ալենը վիրավոր վիճակում օգնություն է ցույց տվել իր զինակից ընկերներին, բայց, ավաղ, հարվածն օդից է եղել։

Ալենը երկու քույրերի միակ եղբայրն է։ «2020 թվականին աղջիկս բալիկի էր սպասում։ Սեպտեմբերն էր՝ պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ, զրուցում էին քույր ու եղբայր։ Աղջիկս ասաց՝ զորամասում այդքան տղաների հետ ես ծառայում, մի սիրուն անուն ասա, որ տղայիս այդ անունով անվանակոչեմ։ Որդիս արձագանքեց. «Ալեն դիր անունը, դրանից սիրուն անուն չկա»։ Եվ այդպես էլ թոռնիկիս Ալեն անվանակոչեցինք։ Հիմա անգամ նմանություններ եմ գտնում իրենց մեջ։ Եվ հենց թոռնիկս էլ բոլորիս ուժ տվողը դարձավ։ Մեր տանը կրկին հնչում է Ալենիս անունը»։

Հ. Գ. -Ալեն Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Գյումրու ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular