ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քրեակատարողական օրենսգրքում։ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունված Քրեակատարողական օրենսգրքով սահմանված են կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցների տեսակները և դրանց կիրառման կարգը։ Մասնավորապես՝ օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատժի կատարման սահմանված կարգն ու պայմանները խախտելու համար կարճաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները՝ նախազգուշացում, նկատողություն, տեսակցության իրավունքի սահմանափակում, հեռախոսակապից օգտվելու իրավունքի սահմանափակում, տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակում, տեղափոխում պատժախուց՝ մինչև 10 օր ժամկետով։

Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատժի կատարման սահմանված կարգը և պայմանները խախտելու համար դատապարտյալի նկատմամբ կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները՝ նախազգուշացում, նկատողություն, մինչև մեկ ամիս տևողությամբ՝ տեսակցության իրավունքի սահմանափակում, մինչև մեկ ամիս տևողությամբ՝ հեռախոսակապից օգտվելու իրավունքի սահմանափակում, մինչև մեկ ամիս տևողությամբ՝ տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակում, մինչև 15 օր ժամկետով կարգապահական կալանք:

Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատժի կատարման սահմանված կարգը խախտելու համար ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները՝ նախազգուշացում, նկատողություն, մինչև մեկ ամիս ժամկետով զրկել հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու իրավունքից, մինչև մեկ ամիս ժամկետով զրկել տեսակցության իրավունքից, մինչև 15 օր ժամկետով տեղափոխել պատժախուց:

Այսպիսով՝ կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցները կարող են արտահայտվել այլ անձանց, այդ թվում՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակման կամ այդ իրավունքից ժամանակավորապես զրկման տեսքով։ Բայց օրենսգրքով չեն նախատեսվել հատուկ կարգավորումներ, որոնք կվերաբերեին դատապարտյալի՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակման իրավական հիմքերին և կարգին։

Նախարարությունն արձանագրում է՝ ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի միայն այն բացառիկ դեպքերում, երբ պատժի կատարման սահմանված կարգի խախտումը վերաբերում է այդ հաղորդակցությանը։

Առաջարկվում է օրենսգրքի 47-րդ, 54-րդ և 106-րդ հոդվածները լրացնել համապատասխանաբար 2.1-րդ և 3.1-րդ կետերով՝ սահմանելով, որ տեսակցության, հեռախոսակապից, ինչպես նաև տեսազանգից օգտվելու իրավունքին առնչվող տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պատժի կատարման սահմանված կարգի խախտումը վերաբերում է այդ հաղորդակցությանը։

Օրենսգրքի 54-րդ հոդվածով նախատեսված է կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց մինչև 15 օր ժամկետով կարգապահական կալանք նշանակելու հնարավորություն։ Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի՝ կարգապահական կալանքը դատապարտյալը կրում է կարգապահական գումարտակի պատժախցում: 104-րդ հոդվածով նախատեսված է ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց մինչև 15 օր ժամկետով պատժախուց տեղափոխելու հնարավորություն։ 107-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ դատապարտյալը պատժախցում կարող է անընդմեջ պահվել քսան օրից ոչ ավելի: Առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենսգրքի 47րդ հոդվածի 1-ին մասում՝ կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց կիրառվող կարգապահական կալանքի ժամկետը սահմանելով 14 օր։ Բացի այդ, փոփոխել օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասը և ազատազրկման և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց կիրառվող պատժախուց տեղափոխման համար որպես առավելագույն ժամկետ սահմանել 14 օրը։

Առաջարկվում է փոփոխություն կատարել օրենսգրքի 107-րդ հոդվածի 8-րդ մասում և սահմանել, որ դատապարտյալը պատժախցում կարող է անընդմեջ պահվել 14 օրից ոչ ավելի

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular