«Turkish Airlines»-ն այսօրվանից կանոնավոր չվերթներ կմեկնարկի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի առաջատար «Turkish Airlines» ավիաընկերությունն այսօրվանից սկսած կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Այդ մասին 2025-ի վերջին հայտնել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Նա նշել էր, որ 2026-ի մարտից «Turkish Airlines»-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։
Ամենօրյա թռիչքները կսկսեն իրականացվել 2026-ի մարտի 11-ից շաբաթական յոթ անգամ, իսկ հունիսի 15-ից սկսած՝ 14 անգամ։
«Turkish Airlines»-ի պաշտոնական կայքում հրապարակված են նաև ավիատոմսերի արժեքները։ Երևան-Ստամբուլ երկկողմանի ավիատոմսերի գները սկսվում են 139 եվրոյից (61.300 դրամ), իսկ բիզնես դասի տոմսերի արժեքը՝ 551 եվրոյից (243.000 դրամ)։