ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը «մեջքից հարված» է պատրաստում. ռուսական զորքերը սպառնալիքի տակ են Հայաստանում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմական բլոգեր Միխայիլ Զվինչուկը իր «Ռիբար» Telegram ալիքում զգուշացրել է, որ Շիրակի 102-րդ ռուսական ռազմաբազայի շուրջ իրավիճակը դառնում է ավելի ու ավելի լարված և անկանխատեսելի։ Նա հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սադրանք են պատրաստում, որը կարող է հանգեցնել ռուսական զորքերի երկրից վտարմանը, գրում է kapital-rus.ru–ն։

Զվինչուկի խոսքով հայկական հրամանատարությունը պահանջում է, որ ՀՕՊ բոլոր միջոցները բերվեն լիակատար մարտական ​​պատրաստության և ուժեղացնում է օդային հսկողության կետերը և շարժական կրակային խմբերը։ Սակայն հայկական կողմը միտումնավոր բարդացնում է փոխգործակցությունը ռուսական զինվորականների հետ. համատեղ ՀՕՊ հրամանատարական կետում հայերը հրաժարվում են տրամադրել ռադարային տվյալներ և շփվում են բացառապես հայերենով։

Հատկապես մտահոգիչ է փետրվարի կեսերից ի վեր Հայաստան ժամանող ուկրաինական համարանիշներով բեռնատարների թվի աճը։ Իրանում հակամարտության և այդ երկրի օդային տարածքի փակման ֆոնին, որը բարդացնում է բազայի մատակարարումը, իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում։ «Փետրվարի կեսերից ի վեր նաև աճել է ուկրաինական համարանիշներով բեռնատարների թիվը», - նշել է փորձագետը։ Նրա խոսքով զինվորականները վախենում են, որ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հնարավոր սադրանքները կարող են վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչը հարմար առիթ կլինի ռուս զինվորականների դեմ մեղադրանքներ առաջադրելու համար։

Միևնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ ռուսական բազան ներկայումս չի խանգարում Հայաստանի «եվրոպական ձգտումներին» ակնարկելով ապագայում հնարավոր փոփոխությունների մասին։ Զվինչուկի խոսքով հայկական իշխանությունների տեղեկատվական սադրանքներն ու գործողությունները նպատակ ունեն պայմաններ ստեղծել ռուսական զորքերի դուրսբերման համար, ինչը համապատասխանում է արևմտյան վերահսկիչների և թուրք-ադրբեջանական դաշինքի շահերին։ «Մինչ Իրանի շուրջ պատերազմ է ընթանում, Շիրակում կարող է նախադեպ ստեղծվել, որը կծառայի որպես պատրվակ ռուսական զորախմբի դուրսբերման համար։ Շիրակի բազայի շուրջ տեղեկատվական սադրանքները, որոնք հստակորեն աջակցվում են Հայաստանի իշխանությունների կողմից, վաղուց արդեն հստակեցրել են այն, որ Երևանը փորձում է հարթել ռուսական զորախմբի դեմ հարվածի ճանապարհը։ Հաշվի առնելով, որ դա ոչ միայն արևմտյան վերահսկիչների, այլ նաև թուրք-ադրբեջանական դաշինքի հիմնական պահանջներից մեկն է, նման սցենարը ավելի քան հավանական է», - եզրափակել է Զվինչուկը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular