ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի ընկնելը պատահական չէ. արդյո՞ք Թրամփը լքում է Հայաստանը միջանցքի համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախիջևանում իրանական անօդաչու թռչող սարքերի ընկնելու միջադեպը, չնայած իր ողբերգական բնույթին և միջազգային իրավունքի կոպիտ խախտմանը, Բաքվի համար կարող է դառնալ ոչ միայն Թեհրանի դեմ պատասխան հարվածի պատրվակ, այլ նաև պատմական հնարավորություն Երևանի հաշվին իրականացնելու իր վաղեմի տարածքային նկրտումները, գրում է novorosinform.org–ը։ Վաշինգտոնի շահերին   համապատասխան գործող Ադրբեջանի ներկայիս կառավարությունը եզակի հնարավորություն ունի մեկ կրակոցով երկու նապաստակ սպանելու օգտագործելով Մերձավոր Արևելքի պատերազմի քողը և իրանական ագրեսիայի զոհի կարգավիճակը լուծելու Զանգեզուրի միջանցքի հարցը։

Ձևականորեն ամեն ինչ բյուրեղյա պարզ է։ Մարտի 5-ի առավոտյան երկու իրանական Arash-2 հարձակողական անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Նախիջևանի քաղաքացիական թիրախների վրա։ Ադրբեջանի նախագահը դա անվանել է նողկալի ահաբեկչական հարձակում, հրամայել է արձագանքել և բանակը դրել է բարձր պատրաստվածության վիճակի։ Իրանը, որը ջախջախիչ հարվածներ է ստացել ԱՄՆ-ից և Իսրայելից և կորցրել է իր գերագույն առաջնորդին, բնականաբար հերքում է ամեն ինչ։ Նույնիսկ եթե սա իսկապես սադրանք է (անկախ նրանից, թե ով է այն սկսել), Բաքուն կոշտ գիծ է ընտրել։ Կարևոր է հասկանալ համատեքստը. Ադրբեջանը զգում է իր ուժը։

Միջազգային Եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար Վլադիմիր Կիրեևը կարծում է, որ Ադրբեջանը ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև Իսրայելի մտերիմ գործընկերն է և իր գործողությունները համաժամեցնում է նրա հետ երկար տարիներ։ Իրանի դեմ հետախուզական գործողություններ են իրականացվել Ադրբեջանի տարածքից տասնամյակներ շարունակ։ Բաքուն կարող է նաև հանդես գալ որպես կոալիցիայի անդամ Իրանի դեմ ցամաքային ռազմական գործողություն սկսելու հարցում։ Ադրբեջանն ունի տարածաշրջանային հավակնություններ, բայց անկարող է դրան հասնել միայնակ, սակայն Իսրայելի հետ և ԱՄՆ–ի աջակցությամբ կարող է։ Ադրբեջանը նաև ընդունակ է ռազմական գործողություն սկսել Հայաստանի դեմ Սյունիքի մարզը բռնակցելու նպատակով, կանխատեսել է փորձագետը ընդգծելով, որ այս իրավիճակում Ռուսաստանի գործողությունների ընթացքն է կարևոր։

Քաղաքագետ, իրանագետ և արևելագետ Կարինե Գևորգյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է պատրաստ լինեն Սյունիքի գրավմանը և Իրանի հետ սահմանի կորստին: Վրաստանում նավթատարի մի հատվածի վրա հարձակման և Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի հայտարարության հետ մեկտեղ, ով պնդում է, որ Վրաստանում գործող այսպես կոչված համալսարանը աջակցում է Իրանին և փաստացի «ահաբեկչական դպրոց» է, պարզ է դառնում, որ «Էպշտեյնի կոալիցիան» փորձում է Հարավային Կովկասի երկրները ներքաշել պատերազմական հորձանուտի մեջ։

Ինչո՞ւ է Ադրբեջանը պատասխան միջոցներ նախապատրաստում իր զինված ուժերով, որոնք լիակատար մարտական ​​պատրաստության են բերվել։ Ձևականորեն որպեսի հարվածի Իրանին։ Սակայն լուրջ հարձակում սկսել այն երկրի վրա, որն արդեն ռմբակոծվում է ամերիկացիների կողմից, տարօրինակ կլինի, հատկապես, երբ ցամաքային գործողության վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել: Սակայն Նախիջևանը պաշտպանելու և միջանցքը ապահովելու համար Սյունիք մտնելը լիովին համապատասխանում է հիբրիդային պատերազմի տրամաբանությանը։

Իրավիճակը աղետալի է Հայաստանի համար: Նրա ռազմավարական դաշնակիցն ու հովանավորը՝ Իրանը, գործնականում անգործունակ է որպես տարածաշրջանային խաղացող: Ռուսաստանը, մեղմ ասած, ոգևորված չէ Փաշինյանի արևմտամետ կուրսով և քիչ հավանական է, որ միջամտի: Եվ գլխավոր «խաղաղարարը»՝ Դոնալդ Թրամփը, որի վարչակազմը վերահսկել է հայ-ադրբեջանական խաղաղության հռչակագրի ստորագրումը, այժմ Ադրբեջանին է համարում իր գլխավոր գործընկերը TRIPP-ում: ԱՄՆ-ի համար Ադրբեջանն ավելի նշանակալի դաշնակից է, քանի որ ունի ռեսուրսներ, նավթ, մուտք դեպի Թուրքիա և պատրաստակամություն ներդրումներ կատարելու ամերիկյան ենթակառուցվածքային նախագծերում:

Փաշինյանը, որը վերջերս հյուրընկալել էր փոխնախագահ Վենսին և իրեն զգում էր Արևմուտքի սիրելին, ռիսկի է դիմում մնալ առանց ինչ որ բանի: Ամերիկյան աջակցությունն անիմաստ է, եթե Վաշինգտոնը հանկարծ ստիպված լինի աչք փակել Բաքվի փոքր, հաղթական գործողության վրա Սյունիքում՝ իր ադրբեջանցի գործընկերների հավատարմության դիմաց:

«Հայրենիքի զինանոց» ամսագրի խմբագիր, ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը կարծում է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը թույլ է և անատամ, և Բաքուն կարող է դիմել սադրանքների հետագայում Սյունիքի մարզը գրավելու համար։

«Անօդաչու սարքի կործանումը կարող էր տեղի ունենալ կեղծ դրոշի ներքո, քանի որ Իրանը հերքել է Ադրբեջանին հարվածելու փաստը։ Թեհրանի համար իմաստ չունի այդ ուղղությամբ երկրորդ ճակատ բացել, նույնիսկ հաշվի առնելով այն, որ անցյալ տարվա հունիսին՝ միջուկային համալիրների վրա հարվածների ժամանակ, անօդաչու սարքերը եկել էին Ադրբեջանից։ Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շահառու է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրից։ Ըստ էության, Բաքվի և Երևանի միջև 44-օրյա պատերազմը միտումնավոր կազմակերպված էր Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու համար։ Վաշինգտոնը գրեթե հաջողության է հասել։ Եվ հիմա, նա, ով պատվիրում էր մեղեդին, ղեկավարում է շոուն երկու կողմերի համար էլ»,– ասել է novorosinform.org–ի զրուցակիցը։

Ի՞նչն է էությունը։ Նախիջևանում տեղի ունեցած միջադեպը  պատերազմ սկսելու կատարյալ պատճառ է։ Մերձավոր Արևելքում խոշոր պատերազմի ֆոնին, մինչ աշխարհը հետևում է Թեհրանի վրա հարվածներին, Ադրբեջանը կարող է հանգիստ սկսել հայկական տարածքների անեքսիան։ Իրանական անօդաչու թռչող սարքը կարող է դառնալ այն, ինչ 1914 թվականին Սարաևոյում էրցհերցոգ Ֆերդինանդի վրա կրակոցներն էին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular