ԱՄՆ-ն կարող է վերացնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները. ԱՄՆ Ֆինանսների նախարարը բացատրել է պատճառը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները կարող է մասամբ վերացնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ Իրանի դեմ ռազմական գործողության պատճառով համաշխարհային շուկայում հնարավոր պակասը փոխհատուցելու համար։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը այս մասին հայտարարել է «Fox Business»-ի «Kudlow» հաղորդման ժամանակ։
Բեսենթի խոսքով՝ պատժամիջոցների ենթարկված ռուսական նավթի հարյուր միլիոնավոր բարելները ջրերում մնացած տանկերների վրա են։ Այս պատժամիջոցների մասնակի վերացումն արագորեն կբարձրացնի համաշխարհային շուկայում մատակարարումը։ «Ջրի մեջ լողում են պատժամիջոցների ներքո հարյուր միլիոնավոր նավթի բարելներ։ Իրականում, սահմանափակումները վերացնելով՝ Ֆինանսների նախարարությունը կարող է ստեղծել լրացուցիչ մատակարարում, և մենք քննարկում ենք այս հնարավորությունը», - նշել է նախարարը։