ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Համբույրի համաշխարհային օրն է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Քաղցր պաչիկների բոլոր սիրահարներն այսօր կարող են ազատություն տալ իրենց ցանկություններին և ուզածի չափ համբուրվել, քանի որ հուլիսի 6-ը Համբույրի համաշխարհային օրն է (World Kiss Day կամ World/International Kissing Day):

 Ինչպես նշում է calend.ru-ն, համբույրի օրն առաջինը սկսել են նշել բրիտանացիները, իսկ 2 տասնամյակ առաջ այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից: Տոնի կապակցությամբ տարբեր քաղաքներում անցկացվում են համբուրվելու թեմայով բազում մրցույթներ, որոնց մասնակիցները հետաքրքիր մրցանակներ ու նվերներ շահելու շանսեր ունեն:

 Երևի թե շատերին կհետաքրքրի, թե ինչպես է առաջացել համբույրը, սակայն այս հարցին միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ: Թեև վարկածները բազմաթիվ են, այնուհանդերձ` գիտնականները, մարդաբանները, փիլիսոփաներն ու պատմաբանները դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել:

 Իսկ ինչո՞ւ են մարդիկ համբուրվում: Աշխարհում բնակվող գրեթե յուրաքանչյուր մարդ, հայտնվելով ռոմանտիկ իրավիճակում, զգում է համբուրվելու ոչ գիտակցված անհրաժեշտություն: Մարդիկ անընդհատ տեսնում են հեռուստացույցով համբուրվող զույգերի, իրենց ընկերներից լսում են ինչ-որ մեկի հետ համբուրվելու մասին, փողոցում տեսնում են համբուրվողների: Արդյունքում` ռոմանտիկ իրավիճակում հայտնվելու դեպքում մարդիկ ենթագիտակցորեն հիշում են այն կարծրատիպը, ըստ որի անհրաժեշտ է համբուրվել` չհասկանալով իրականում՝ իրենք դա ուզում են, թե անում են սոսկ պահի թելադրանքով:

Այժմ ներկայացնենք մի քանի ուշագրավ փաստ համբույրի մասին.

1990թ. սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ի բնակիչ Ա.Ե. Վոլֆրամը Մինեսոտա նահանգում ընթացող փառատոնի ժամանակ հաջողացրել է 8 ժամում 8001 մարդու համբուրել: Ըստ այդմ` տղամարդը կարողացել է ամեն 3.6 վայրկյանը մեկ նոր մարդու համբուրել:

Էկրանին ամենաառաջին համբույրը ցուցադրվել է 1896թ.` Թոմաս Էդիսոնի 30 վայրկյան տևողությամբ «Համբույր» տեսանյութում:

Իսկ կինոյի պատմության մեջ «ամենահամբույրնառատ» ֆիլմը 1926թ. նկարահանված «Դոն Ժուանն» է, որում հերոսները համբուրվում են 191 անգամ:

 Ինչ վերաբերում է կինոյի պատմության մեջ ամենաերկարատև համբույրին, ապա այն գրանցվել է 1940թ. նկարահանված «Դու հիմա բանակում ես» ֆիլմում, որտեղ Ռեջիս Թումին ու Ջեյն Վայմենը համբուրվում են 185 վայրկյան, ինչը կազմում է կինոնկարի ողջ տևողության 4 տոկոսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular