ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմել էր Պետական եկամուտների կոմիտե՝ պարզելու նախկինում Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարաֆինի խոշոր խմբաքանակի պատմությունը, որը, տարբեր տեղեկությունների համաձայն, բռնագրավվել էր ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի պաշտոնավարման օրոք։

Մասնավորապես, խմբագրությունը փորձել էր պարզել մի շարք առանցքային հարցեր՝ երբ և ում կողմից է տվյալ պարաֆինը ներմուծվել Հայաստան, ինչ ծավալով է եղել այն, ո՞ր ընկերությունն է եղել ներմուծողը, ինչ հիմքով է այն բռնագրավվել՝ վարչական վարույթի, քրեական գործի, թե մաքսային այլ խախտման շրջանակում։

«Ժողովուրդ» օրաթերթը նաև հետաքրքրվել էր՝
• ո՞ր որոշմամբ և ե՞րբ է իրականացվել բռնագրավումը,
• որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է պահեստավորվել պարաֆինը,
• ի՞նչ է եղել դրա հետագա ճակատագիրը՝ վաճառք աճուրդով, ոչնչացում, վերադարձ ներմուծողին, թե այլ որոշում։

Եթե իրականացվել է վաճառք, ապա խնդրել էինք ներկայացնել նաև վաճառքի ամսաթիվը, գինը և գնորդի տվյալները։ Իսկ եթե ապրանքը ոչնչացվել է՝ ոչնչացման ակտի վերաբերյալ տեղեկությունները։

Բացի այդ, հարցման մեջ ընդգծվել էր ևս մեկ կարևոր հանգամանք՝ արդյոք տվյալ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ, և եթե այո՝ ինչ ընթացք ունի այն, ինչպես նաև՝ պետական բյուջե մուտքագրվե՞լ են արդյոք միջոցներ տվյալ խմբաքանակի իրացման արդյունքում։

Սակայն Պետական եկամուտների կոմիտեն, ըստ էության, հրաժարվել է պատասխանել հարցերին։

ՊԵԿ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն մաքսային մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն հրապարակելու կամ փոխանցելու տեղեկատվություն, որը կարող է պարունակել պետական, առևտրային, հարկային, բանկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք։

ՊԵԿ-ի պարզաբանմամբ՝ նման տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են նույն օրենսգրքով կամ միջազգային պայմանագրերով։

Այլ կերպ ասած՝ պետական մարմինը չի հրապարակել ո՛չ ներմուծողի տվյալները, ո՛չ բռնագրավման իրավական հիմքը, ո՛չ էլ ապրանքի հետագա ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկություն։

Մինչդեռ հարցը հանրային հետաքրքրության առարկա է․ խոսքը վերաբերում է Հայաստան ներմուծված խոշոր խմբաքանակի ապրանքի ճակատագրին, որի իրացման կամ ոչնչացման դեպքում, տեսականորեն, կարող էին պետական բյուջե մուտքագրվել զգալի գումարներ։

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել թեման և առաջիկայում կներկայացնի նոր մանրամասներ պարաֆինի այս պատմության վերաբերյալ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular